19/12/2014 16:37
Ա. Արզումանյան. Պանարմենիան Մեդիա Գրուփը որևէ կուսակցության որևէ հեռուստաալիք չի տվել և չի պատրասվում տալ
Հարկ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ Պանարմենիան Մեդիա Գրուփը որևէ կուսակցության որևէ հեռուստաալիք չի տվել և չի պատրասվում տալ։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ՓԲ ընկերության Բաժնետերերի խորհրդի նախագահ և Գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանը:
«Արմենիա թիվին, ԱՏՎ֊-ն և Արմնյուզը պատրաստվում են նոր տարում ևս զարմացնել բոլորին հետաքրքիր բրենդավորմամբ, ու լսարանի ընդլայնմանն ուղղված մտահղացումներով։
Ինձ համար պատիվ է ղեկավարել Հայաստանի լավագույն հեռուստատեսային թիմը, ու մենք շարունակելու ենք մեր հեռուստադիտողներին մատուցել ամենահետաքրքիր հեռուստատեսային կոնտենտը բոլոր ժանրերում` լրատվությունից մինչև զվարճալի հաղորդումներ»,- հավելել է գրառումը հոլդինգի գլխավոր տնօրենը: