19/12/2014 11:14
Գվարդիոլա. Որքան քիչ են ֆուտբոլիստները, այնքան քիչ են խնդիրները
Մյունխենի «Բավարիան» նոր ֆուտբոլիստների գնելու անհրաժեշտություն չունի: Այս մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
««Բավարիային» նոր ֆուտբոլիստներ հարկավոր չեն: Որքան քիչ են ֆուտբոլիստները, այնքան քիչ են խնդիրները: Ես գոհ եմ իմ թիմից»,-իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Merkur-Online»-ը:
Գվարդիոլան նաև նշել է, որ Շերդան Շաքիրին ու Պիեռ-Էմիլյա Հյոյբերգը, որոնց` այլ ակումբ տեղափոխության մասին լուրերն աստիճանաբար շատանում են, մասնակցելու են թիմի` Քաթարում կայանալիք հավաքին: