19/12/2014 12:01
Եղվարդի մանկապարտեզի սնունդն անվտանգ է. ՍԱՊԾ
2014թ. նոյեմբերի 28-ին Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում շուրջ 100 երեխայի սննդային թունավորման պատժառը սնունդը չէ: Այս մասին հայտնում է Սննդի անվտանգության պետական ծառայության պաշտոնական հաղորդագրությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից մանկապարտեզում նոյեմբերի 26-ին առկա սննդամթերքից վերցված նմուշները (կարագ, պանիր, ձու, հավի միս, տոմատի մածուկ, խտացրած կաթ, տավարի միս) ենթարկվել են լաբորատոր փորձաքննության, և արդյունքում պարզվել է, որ անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:
ՀՀ վարչապետի թույլտվությամբ, Ծառայության պետի հրամանով այս պահին իրականացվում են ստուգումներ մանկապարտեզում և մատակարար ընկերություններում: