Հեֆֆերնը գնում է. Նրա տպավորությունները ու հարցերի պատասխանները մեկ տեղում

19/12/2014 14:51

Հեֆֆերնը գնում է. Նրա տպավորությունները ու հարցերի պատասխանները մեկ տեղում


ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը հեռանում է Հայաստանից: Ամերիկացի այս պաշտոնյան թերևս հայտնի է բոլորին, ովքեր քիչ թե շատ հետևում են ներքաղաքական զարգացումներին` Հեֆֆերնը միշտ ներկա էր քաղաքական ու հասարակական նշանակության բոլոր միջոցառումներին, մշակութային միջոցառումներին ևս, սիրում էր շրջել Հայաստանում ու իր  իսկ խոսքով` եղել է բոլոր մարզերում ու բազմաթիվ գյուղերում: Հեռանալով Հայաստանից՝ նա հրավիրել էր մամուլի ասուլիս հրաժեշտ տալու նաև լրագրողներին, որոնց հետ աշխատանքում իսկապես եղել է բաց ու պատրաստակամ` այդ մասին կփաստի յուրաքանչյուր լրագրող:

Դեսպանը իր  պատասխաններում չասաց որևէ նոր բան, քանզի գրեթե ամեն օր ու ամեն ժամ խոսել է այդ մասին, իսկ եթե չի խոսել, գրառում կատարել է իր Twitter-ում: 

Aysor.am-ը հավաքեց հեռացող դեսպանի բոլոր պատասխանները ու ներկայացնում է ստորև` ըստ ոլորտների ու հիմնահարցերի:

Լեռնային Ղարաբաղ և ԵԱՀԿ Մինսկի խումբ.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ ընդունելի լուծումը խաղաղ բանակցություններ են, այլ տարբերակ չկա: Վերջին դեպքերը հակամարտության գոտում` մարդկային կորուստները, ամառվա ընթացքում լարվածությունը, ուղղաթիռի խոցումը ցույց տվեցին, որ ամբողջ տարածաշրջանին է անհրաժեշտ այս հակամարտության կարգավորումը: ԱՄՆ-ն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս միջնորդ երկրների հետ միասին ամեն ինչ անում է այս հարցի կարգավորման ուղղությամբ:
Ինձ հաճախ են քննադատող հարցեր ուղղում, թե ինչու համանախագահները չեն գտնում լուծում, բայց համանախագահները չեն կարող լուծում պարտադրել կողմերին և չեն կարող ասել, թե ի՞նչ պետք է անեն կողմերը: Համանախագահները միջնորդներն են և նրանց դերն է   կողմերին հորդորել, որպեսզի քաղաքական կամք դրսևորեն, ճկուն լուծումներ, փոխզիջումներ գտնեն հակամարտության լուծման համար: Նաև` կողմերին պահեն բանակցային սեղանի շուրջ, երկխոսությունը շարունակվի և առաջընթաց գրանցվի: Եվ ես կարող եմ ասել, որ մենք շարունակելու ենք այս ուղղությամբ մեր աշխատանքը»:

Հրադադարի խախտում, ոչ համարժեք արձագանք.
«Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից հետո արվող հայտարարությունները մշտապես լինում են շատ ազդեցիկ, դրանք կոչ են անում վերջ տալ բռնությանը, հռետորաբանությանը, հրադադարի խախտումներին: Դրանք ուղղված են լինում երկու կողմերին էլ հավասարապես, քանի որ որպես միջնորդներ,  ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները իրենց դերակատարումն այդպես են տեսնում»:

ԼՂՀ-ն` բանակցային կո՞ղմ.
«Կողմերն իրենք պետք է որոշեն, թե որ ձևաչափը լավագույնս կգործի և համանախագահները կպաշտպանեն այդ մոտեցումը, իսկ համանախագահները կպաշտպանեն այդ որոշումը»:

Հայաստան-Թուրքիա.
«Իմ պաշտոնավարման տարիների, թերևս, ամենամեծ հուսախաբությունս այս թեմայի հետ է կապված, հայ-թուրքական արձանագրությունների լճացումը: ԱՄՆ ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խիզախ քայլը, հայ-թուրքական արձանագրությունները, բայց հեռանալով տեսնում եմ, որ առկա է լճացում և չկա առաջընթաց  այս հարցում: ԱՄՆ-ն կշարունակի խթանել արձանագրությունների ստորագրման գործընթացին, քանի որ դրա արդյունքում կբացվի սահմանը,  և Հայաստանի ու Թուրքիայի միջև կձևավորվեն դիվանագիտական հարաբերությունները»:

ԱՄՆ-Ադրբեջան
«Ադրբեջանը կարևոր գործընկեր է ԱՄՆ համար, մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ մի շարք ուղղություններով` Աֆղանստան, նավթային պաշարներ,  էներգետիկ համակարգ և այլն: Եվ իմ հետագա գործունեության մեջ ես սերտորեն համագործակցելու եմ Ադրբեջանի հետ»:

Կցանկանա՞ր լինել Ադրբեջանում դեսպան
«Ես խնդիր չեմ տեսնում, որ լինեի ԱՄՆ դեսպանը Ադրբեջանում: Դա մարտահրավեր կլիներ իմ համար` հասկանալու Բաքվի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում: Ափսոսում եմ, որ չի հաջողվել լինել Բաքվում»:

ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին 
«Ցանկացած ինքնիշխան երկիր իրավասու է անդամակցել ցանակցած միջազգային կազմակերպության իր ընտրությամբ: Սա հիմնարար սկզբունք է անկախ, ինքնիշխան պետությունների համար: Մաքսային միություններին միանալը որոշ հարցերի շուրջ ինքնիշխանության առումով որոշակի զիջում նշանակում է ` կապված  որոշ ոլորտների, առևտրային հարաբերությունների հետ: Բայց դա երկրի ընտրությամբ է, որովհետև վերազգային կառույցի է անդամակցում:
Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակներում հայտարարել են, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո էլ շարունակելու է հետաքրքրված մնալ ԵՄ, ԱՄՆ-ի հետ գործակցությամբ ցանկացած ոլորտում, որն անհամադրելի չէ այս նոր տնտեսական միության շրջանակում Հայաստանի հանձնառությունների հետ: Եվ այսօր փորձում ենք Հայաստանի հետ համատեղ բացահայտել այն ոլորտները, որտեղ  կարող ենք շարունակել աշխատել: Եթե կա մի ոլորտ, որտեղ Հայաստանը տեսնում է, որ կարող ենք լինել գործընկերներ, մենք պատրաստ ենք լինել Հայաստանի գործընկերը»:

Որքա՞ն է ԱՄՆ-ն ներդրել Հայաստանում
«Անցած 22 տարիներին ԱՄՆ-ն 2 մլրդ դոլարի աջակցություն է տրամադրել Հայաստանին, այս թվի զգալի մասն ուղղվել է ժողովրդավարության կայացմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, կառավարման ու ընտրական գործընթացների բարեփոխմանը: Այժմ մեր ուշադրության կենտրոնում դարձյալ քաղաքացիական հասարակությունն ու գյուղի զարգացումն է»:

Ի՞նչ առաջընթաց է արձանագրել Հայաստանը
«Կշարունակենք աշխատանքները բոլոր այն ոլորտներում, որտեղ աշխատել ենք մինչ օրս: Նաև արդարադատության ոլորտում, որպեսզի այն համապատասխանի միջազգային չափանիշներին: Հայաստանում ժողովրդավարության կայացման հետ կապված դեռ խնդիրներ կան, բայց այդ հարցը պետք է լուծի հենց Հայաստանը և ոչ թե միջազգային հանրությունը:
Ինձ շատ ուրախացնում է, որ Հայաստանում այսչափ զարգացած է ՏՏ ոլորտը ու այդ ոլորտը այդչափ հաջողություններ է արձանագրել: Նաև այն իմաստով, որ դրանում մեծ է ամերիկյան ընկերությունների մասնակցությունը»:

Ինչո՞ւ չի բերել ամերիկացի ներդրողների Հայաստան
«Ես չեմ կարող  բերել որևէ ամերիկյան բիզնես Հայաստան ներդրում կատարելու համար, Հայաստանը պետք է հրապուրի ներդրողներին: Բայց իմ խորհուրդն է միշտ եղել, երբ տեսել եմ, որ մարդիկ ուզում են օգնել Հայաստանին ու չեկ դուրս գրել` գնացեք, ներդրում կատարեք, քանի որ դա ավելի արդյունավետ է, աշխատատեղեր կստեղծվեն:
Հայաստանի գործարար միջավայրում ամենևին էլ կատարյալ վիճակ չի, դրա համար ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի ներդնում կատարեն այն ոլորտներում, որոնց տիրապետում են : Բայց տեսնում եմ, որ բիզնես սկսելու առումով տեղաշարժեր կան, բիզնեսը հեշտ է սկսել Հայաստանում, բայց միայն սկսելով չէ, հարկավոր է, որ այն հաջողություններ ունենա»:

Հայաստանը` Ջոն Հոֆֆերնի աչքերով
«Երբ գալիս էինք Հայաստան, պատկերացնում էինք խորհրդային միությանը բնորոշ մի անկյուն` գորշ գույներով, մեռած գիշերային կյանքով: Բայց այստեղ հասկացանք, որ պատկերացումը լրիվ այլ է, Հայաստանը շատ գունեղ է, վառ գույներով, նույնքան վառ բնությունով, որը շատ գեղեցիկ է: Մարդիկ են հյուրասեր, ջերմ: Գիշերային կյանքն է ակտիվ, մարդիկ կարող են գիշերվա կեսին երեխաների հետ զբոսնել փողոցներում: Ակտիվ է նաև մշակութային կյանքը` ես իմ ողջ կյանքի ընթացքում այդքան համերգների, մշակութային այլ միջոցառումների չէի մասնակցել, ինչպես որ Հայաստանում էր»:

Հայոց լեզվի դժվարությունները
«Այո, մի քիչ խոսում եմ հայերեն: Ամենադժվար բառն ինձ համար «խաղաղ» բառն է… Խաղաղ բառը ինձ համար շատ դժվար է արտաբերելը…. Դժվար է, ինչպես և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»:

Անձնական
«Ես հինգ երեխայի հայր եմ, ունեմ չորս դուստր, մեկ որդի: Ընտանիքիս անդամները շատ են սիրում մեղր, չիր-չրեղեն ու ես միշտ ասում էի, որ դա թռչնի կեր է: Երբ եկանք Հայաստան` ես էլ դառա թռչնի կերի սիրահար… իսկապես եմ ասում: Անցած տարիների ընթացքում ես, երևի, ամենից շատ սպառողներից մեկն եմ, միայն մեղր երևի 100 կգից ավելին եմ գնել, նաև Բերդի փառատոնից: Շատ եմ սիրում նաև չիր-չրեղեն… ահա այդպիսի տպավորություններով եմ գնում»:

Բարեմաղթանքը հայ ժողովրդին
«Այնքան շատ բարեմաղթանքներ ունեմ հայ ժողովրդին….ամենակարևորը, կարծում եմ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, որը մաղթում եմ, որ լինի այս տարում, քանի որ դրանից բոլորը կշահեն: Հակամարտության կարգավորումը լուրջ խթան կհանդիսանա տարածաշրջանի զարգացման համար»:

Նշենք, որ ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի անունը արդեն հայտնի է: Ռիկ Միլզը Հայաստան կժամանի հունվարի վերջին, մինչ այդ աշխատանքները կկարգավորի ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպանը:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել Այսօր, 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում Այսօր, 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը