19/12/2014 13:44
Մարգարիտա Խաչատրյան. Պայքարում եմ, որ իմ կողքին սևազգեստ մայրերի թիվը չավելանա
Ես պայքարում եմ, որ իմ կողքին, ինձ նման սևազգեստ մայրերի թիվը չավելանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ համակարգող խորհուրդն այս տարի աշխատանքային պլանը կատարել է գերազանց:
«Միևնույն ժամանակ, ցավոք, մենք ունեցել ենք նաև սպանվածներ: Տա Աստված, որ 2015 թվականին կորուստներ չունենանք»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ «Զինվոր» համակարգող խորհուրդն այս տարի բավարարել է ծնողների մի շարք դիմում-բողոքներ:
«Բացի այդ միջնորդել ենք, որ հիմա զորացրվող զինվորները մինչև Նոր տարի տանը լինեն ու նրանց զորացրումը շատ չուշանա»,- ասաց Մ. Խաչատրյանը:
Անդրադառնալով այս տարվա ամռանը սահմանային իրավիճակի լարմանը՝ Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ մեր զինվորն ամուր է կանգնած իր դիրքում ու ոչ մի խուճամ չկար և չկա:
«Այդ օրերին անգամ դիրքեր բարձրացած ազատամարտիկներին զինվորներն ասում էին, որ ամեն բան կարգին է և հիմա ժամանակն է, որ իրենք տան իրենց պարտքը»,- ասաց «Զինվոր» համակարգող խորհդրի նախագահն՝ ընդգծելով.
«20 տարի է բանակի կողքին եմ քայլում և կարող եմ ասել, որ հենց այս տարի ունեցանք մեր ամենամեծ ձեռքբերումը»: