19/12/2014 13:17
Նախարարի խորհրդական. Դեղերի անհարկի թանկացումներ չեն եղել
Դեկտեմբերի 11-ից հետո 5-10 %-ով թանկացել են որոշ ընկերությունների դեղերը, բայց երեկվանից արդեն սկսել են գները իջեցնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը:
Նրա խոսքով՝ դրամի արժեզրկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունն ամեն օր դեղագործական շուկայում անցկացնում էր մոնիթորինգ և արձանագրել են միայն որոշ դեղերի թանկացում մոտ 18 %-ով, իսկ ռուբլով գնված դեղերն էժանացել էին:
«Դեկտեմբերի 18-ին դեղերի գները արդեն սկսեցին իջեցնել, և այս պահին դեղերի գները իջնում են»,-ասաց նա:
Ղ. Ուլիխանյանի խոսքով՝ անհարկի թանկացումներ չեն եղել, իսկ թանկացման պատճառը այն է, որ մեծ մասամբ դեղորայք գնած ընկերությունները հետո են վճարում գնած դեղերի դիմաց, իսկ ինքը կոչ արեց գնումներ չանել դեղերի գները թանկացրած դեղատներից՝ դրանով նպաստելով դեղերի գների կարգավորմանը:
«Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Հակոբ Թոփչյանն էլ ասաց, որ այս ընթացքում իրենք ամեն ինչ արել, որպեսզի դեղերը հատկացված ժամանակից ուշ չմտնեն Հայաստան: