19/12/2014 09:23
Դրամի արժևորման տեմպը ավելի բարձր էր, քան վերջին օրերին գրանցվող արժեզրկումը
Ինչպես և կանխատեսվում էր, երեկ դրամը սկսեց արժևորվել, ընդ որում՝ արժևորման տեմպը ավելի բարձր էր, քան վերջին օրերին գրանցվող արժեզրկումը: Արդեն առավոտյան բանկերում և տարադրամի փոխանակման կետերում, որտեղ վերջին օրերին արտարժույթը, մեղմ ասած, դեֆիցիտ էր, սկսեցին ազատորեն դոլար ու եվրո վաճառել: Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»:
«Ու եթե նախօրեին մեկ դոլարը կարելի էր գնել ավելի քան 600 դրամով, իսկ եվրոն ավելի քան 720 դրամով, ապա երեկ երեկոյան չենջերում դոլարը կարելի էր գնել արդեն 500 դրամով իսկ եվրոն՝ 625 դրամով: Այսպիսով, նախօրեին ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի իրականացրած «բանավոր ինտերվենցիան» տվեց իր արդյունքը»,- նշել է թերթը: