19/12/2014 09:37
Աշխարհի վերջը սկսվում է չենջերում և վերջանում խանութներում. «Առավոտ»
«Առավոտում» կարդում ենք. «Այն, որ դոլարադրամային այս երկշաբաթյա արկածների արդյունքում որոշ մարդիկ` քաղաքական և բիզնես էլիտայում «բինգո» գոչելու առիթ են ունեցել, փաստ է: Սակայն ակնհայտ է, որ այս ամենում մեծ դեր ունեցան նաև խուճապային տրամադրույթունները, որոնք մեր` 25 տարվա ընթացքում սով, պատերազմ, երկրաշարժ, խնայողությունների փոշիացում տեսած և այդ տպավորությունները չթոթափած ազգաբնակչության մոտ ծայրահեղության են հասնում:
Տնտեսագիտության մեջ կա «ադապտիվ սպասումների տեսություն» հասկացությունը, որի իմաստը հետևյալն է. եթե միանգամից մարդկանց մեծ խումբ որոշի, որ վաղը այսինչ ապրանքը կամ արժույթը այսքան տոկոսով աճելու կամ նվազելու է, ապա այդպես էլ կլինի:
Որովհետև բոլորը համատարած կձևավորեն տվյալ արժույթի կամ ապրանքի առաջարկ կամ պահանջարկ: Դե, իսկ քանի որ մեր ժողովրդի արյան մեջ խուճապը հիմնավոր կերպով նստած է, ամեն անգամ, երբ որևէ ֆինասատնտեսական ցնցում է մոտենում, դրա ազդեցությունը մեզ վրա միշտ շատ ավելի ուժեղ է լինում, քան կարող էր լինել: Տեսնես ինչի՞ց է, որ հակառակ` լավատեսական սպասումները մեզ մոտ չեն հայտնվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: