20/12/2014 10:47
Փախուստ խորտակվող նավի՞ց. Ինչո՞ւ է «ԲՏԱ բանկի» գործադիր տնօրենը հրաժարական ներկայացրել
«Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը միայն այն մասով, որ գործադիր տնօրենը, այո, հրաժարական է տվել»,- Aysor.am-ին փոխանցեցին «ԲՏԱ բանկի» հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ մամուլն այսօր գրել էր, որ բանկի գործադիր տնօրեն Նուր Բակբերգենովը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ տնօրենի հրաժարականը որևէ կապ չունի դոլարային տատանումների հետ, պաշտոնյայի վերջին աշխատանքային օրը եղել է դեկտեմբերի 15-ը, այսինք՝ն հրաժարականի դիմումը Նուր Բակբերգենովը ներկայացրել էր ավելի վաղ: Պատճառը` վերադառնում է հայրենիք:
Ներկայումս բանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Հովհաննես Մկրտչյանը:
Նշենք, որ ավելի վաղ գրել էինք, որ նույն հրաժարակման մեջ առկա տեղեկատվությունն այն մասին, թե «Ինեկոբանկի» տնօրենը ևս հրաժարական է տվել չի համապատասխանում իրականությանը: