ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստանը տոնում է 20-ամյա հոբելյանը. Անցած ուղին ու ապագա ծրագրերը

20/12/2014 11:38

ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստանը տոնում է 20-ամյա հոբելյանը. Անցած ուղին ու ապագա ծրագրերը


ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը մեծ շուքով տոնեց   Հայաստանում իր գործունեության 20-ամյա հոբելյանը, որի կապակցությամբ տոնակատարությանը հրավիրվել էին բոլոր այն անհատներն ու կազմակերպությունները, առանց որոնց հետ համագործակցության «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը նման արդյունքներ չէր արձանագրի մեր երկրում: Իսկ արդյունքները իսկապես տպավորիչ են` հաշվի առնելով, որ թեև ընդամենը 20 տարի է անցել, բայց որքան դժվարին տարիներ էին դրանք նորանկախ հանրապետության համար:

Անցած քսան տարիները իսկապես նշանակալի էին Հայաստանի համար, քանի որ մի շարք ուղղություններով փայլուն արդյունքներ ենք արձանագրել: Այս մասին լրագրողներին ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը` ներկայացնելով այդ ձեռքբերումները.

«Իրականացված բարեփոխումները նպաստել են նրան, որ մի շարք ուղղություններով արձանագրել ենք բավականին լուրջ առաջընթաց: Այդպես, ունենք էական առաջխաղացում իմունիզացիայի ոլորտում, մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում մահացության դեպքերն են նվազել, ընդ որում Հայաստանի ցուցանիշը այս իմաստով ամենալավն է տարածաշրջանում, երկար տարիներ Հայաստանում չեն գրանցվել կարմրուկի և պոլիոմելիտի դեպքեր: Էական առաջընթաց ունենք նաև հանրակրթական ոլորտում` այսօր ավելի շատ երեխաներ են այցելում դպրոցներ, ընդ որում ` մեծ է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը նրանց շարքերում»,- թվարկեց ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Տիկին Արենսը վստահեցրեց, որ ծրագրերը շարունակական են լինելու, հատկապես, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մշտապես ստացել է ՀՀ կառավարության աջակցությունը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Հայաստանում իսկապես ահռելի գործողություններ է իրականացրել մի շարք ոլորտներում: Օրինակ, շարունակելով հանրակրթության թեման, որին անդրադարձավ նաև տիկին Արենսը նշենք, որ քսան տարիների ընթացքում կրթական ծրագրերը մշտապես եղել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուշադրության կենտրոնում, դրանք են.

Դպրոցից դուրս մնացած երեխաների հայտնաբերում ու վերադարձ  հանրակրթական դպրոց: Այս կոնտեքստում ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեծ կարևորություն է տալիս նաև վաղ մանկության զարգացմանը՝ աջակցելով նախադպրոցական հաստատությունների մանկավարժների վերապատրաստմանը այն համայնքներում, ուր վերջերս Համաշխարհային Բանկի աջակցությամբ ստեղծվեցին մանկապարտեզներ: 

Հատուկ կրթության ոլորտում կարիքների գնահատում: Այս ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է ՀՀ ԿԳՆ-ին հատուկ կրթության կարիքների գնահատման և անհատական կրթության պլանավորման գործընթացներում ներառելու համար՝ արտացոլելով այլ երկրներում հաջողված օրինակները: Միջազգային փորձագիտական խումբը , ի դեպ, արդեն իսկ աշխատում է տեղական փորձագետների խմբի հետ միասին՝ հատուկ կրթության կարիքների գնահատման և անհատական կրթության պլանավորման  չափանիշները, ընթացակարգը, ինչպես նաև գործիքները վերանայելու համար:

Հաջորդ կարևոր ծրագիրը` Հատուկ դպրոցների վերակազմակերպումն է: Ըստ այդմ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը արդեն իսկ սկսել է աշխատել Սյունիքի մարզում երկու հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցների վերակազմակերպման ուղղությամբ՝ միջազգային և տեղական փորձագետների ներգրավմամբ: Հիշեցնենք, որ Հատուկ դպրոցների վերակազմակերպումը ԿԳՆ-ի օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է` նախատեսվում է Հատուկ գիշերօթիկ դպրոցներից առնվազն կեսի վերակազմակերպումը գնահատման և աջակցության ռեսուրսային կենտրոնների, որոնք կաջակցեն իրենց աշխարհագրական տարածքներում գտնվող ներառական դպրոցներին:   

Եվս մեկ կարևոր ծրագիր` Վաղ մանկության  զարգացում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աջակցել գյուղական համայնքներում նորաստեղծ նախադպրոցական հաստատությունների համար ուսուցիչների կարողությունների զարգացմանը: Ծրագիրը շեշտը դնում է ուսուցման այն մեթոդաբանությունների վրա, որոնք երեխային բարեկամ ու երեխայակենտրոն են, ներառական, գենդերային տեսանկյունից արձագանքող և ներառում են ծնողներին, մասնավորապես հայրերին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցել է ներառական կրթության վերաբերյալ մոդել մշակելու և ուսուցիչների վերապատրաստման փաթեթում այն ներառելու գործում:

Ոչ միայն այս, այլև մյուս ոլորտներում իրականացվող  բոլոր ծրագրերը ևս շարունակական են լինելու: Aysor.am-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ գալիք 2015թ-ին նախարարությունը կշարունակի իր համագործակցությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ հատկապես ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ, մասնավորապես ավարտին կհասցվի կարիքների ամբողջական գույքագրումը, որն իր մեջ կներառի թե երեխաների, թե հաստատությունների.

«Մենք նաև ձևավորում ենք ներկայումս այն մոդելը, որը թույլ կտա զարգացնել այլընտրանքային ծառայությունները, որոնք հաջողությամբ կփոխարինեն ներկայումս գրծող ինստիտուցիոնալ կառույցներին, ինչն իսկապես անչափ կարևոր է»,- նշեց նախարարը: Առաջին հերթին, շարունակեց նա, խոսքը ցերեկային կենտրոնների մասին է, որոնք միտված են օգնելու ընտանիքներին ու կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին և այս կոնտեքստում ահռելի սոցիալական աշխատանք է տարվում: Ուշադրության  կենտրոնում է որդեգրման համակարգը և խնամատար ընտանիք ինստիտուտի ամրապնդումն ու զարգացումը,որը, խոստովանեց, թեև երկար ժամանակ է մեր հանրապետությունում սկսել է գործել, բայց զարգացման հաջորդ փուլին կարծես չի հասել.

«Այդ իմաստով 2015թ-ին մենք կունենանք հստակ չափորոշիչներ, ինչը նաև  թույլ կտա հանրությանը տեղյակ լինելու, թե ինչպիսի չափորոշիչներ կամ պահանջներ կան որպես այդպիսի ընտանիքներ հանդես գալու համար: Ամենակարևորը` այսօրվա ֆորմալ մոտեցումից պետք է անցում կատարենք ավելի գանահատված կարիքներին, որը հնարավորություն կտա անգամ ամենաչնչին տարբերակի դեպքում էլ երեխային պահել ընտանիքում` դա կլինի կենսաբանական թե խնամատար ընտանիք»,- շեշտեց նախարար Ասատրյանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի 20-ամյա հոբելյանից բացի նախօրեին նշվում էր ևս մեկ կարևոր իրադարձություն` ՄԱԿ-ի  Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայի 25-ամյակը, որը մինչ օրս համարվում է աշխարհում ամենից շատ վավերացված փաստաթղթերից մեկը: Այս երկու հոբելյանների կոնտեքստում ներկայացվեց պատմության մեջ  թերևս ամենահայտնի երգերից մեկի` Ջոն Լենոնի «IMAGINE»-ի հիման վրա մեկնարկած նոր նախաձեռնությունը, որի նպատակն է ամբողջ աշխարհում ուշադրություն սևեռել  երեխայի իրավունքների պաշտպանությանը և բարձրացնելու հանրության իրազեկումը երեխայի իրավունքների վերաբերյալ: «IMAGINE»-ն արդեն  աշխարհում ամենաշատ մասնակից ունեցող երաժշտական ձայնագրությունն է, որին միացավ նաև Հայաստանը: Իսկ երգի այսպես կոչված համաշխարհային տարբերակը, որը հեղինակելու է հայտնի դիջեյ Դավիդ Գետան, կթողարկվի ամանորի նախաշեմին։ 

Հեղինակ՝ Լիա Խոջոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին 28/03/2024 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 28/03/2024 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան 28/03/2024 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) 28/03/2024 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 28/03/2024 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 28/03/2024 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ 28/03/2024 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ 28/03/2024 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն 28/03/2024 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով 28/03/2024 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին 28/03/2024 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 28/03/2024 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) 28/03/2024 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ 28/03/2024 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ 28/03/2024 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) 28/03/2024 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 28/03/2024 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 28/03/2024 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական 28/03/2024 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում 28/03/2024 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան 28/03/2024 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ 28/03/2024 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն 28/03/2024 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն 28/03/2024 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից 28/03/2024 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ 28/03/2024 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա 28/03/2024 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան 28/03/2024 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան 28/03/2024 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ 28/03/2024 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա 28/03/2024 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) 28/03/2024 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) 28/03/2024 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) 28/03/2024 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից 28/03/2024 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ 28/03/2024 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ