Անգամ պատերազմի պայմաններում աշխատող տնտեսություն. Սահմանամերձ Չինարիում 6 ընտանիք ջերմոց կունենա

20/12/2014 16:43

Անգամ պատերազմի պայմաններում աշխատող տնտեսություն. Սահմանամերձ Չինարիում 6 ընտանիք ջերմոց կունենա


Մարդուն պետք է տալ ոչ թե ձուկ, այլ՝ կարթ, որով նա կկարողանա ձուկ բռնել: Այս սկզբունքով առաջնորդվելով արդեն երրորդ տարին «Սահման» հասարակական կազմակերպությունը ծրագրեր է իրականացնում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում:

Այս շրջաններում չավարտված պատերազմի հետևանքները զգում են ամեն օր: Ընդ որում դրանք ոչ միայն հոգեբանական են, այլև՝ տնտեսական ու ֆինանսական:

Խորհրդային տարիներից մնացած  ու տեղում ընդունված այգեգործության ավանդական ձևերն այլևս հնարավոր չէ կիրառել (համայնքների հողերի մեծ մասը դիտարկվում է հակառակորդի կողմից): Իրեն չի արդարացնում նաև անասնապահությունը, քանի որ լավագույն արոտավայրերը ևս թշնամու դիտակետում են:

«Սահման» հ/կ-ն այս շրջանների համար առաջարկում է այլընտրանքային գյուղատնտեսության ծրագիր. ջերմոցային տնտեսություններ՝ այգեգործության ընդունված ձևերի փոխարեն և մեղվաբուծություն՝ որպես այլընտրանք անասնապահությանը:

Օրերս կազմակերպության անդամների հետ մեկնեցի Բերդի շրջանի սահմանամերձ Չինարի գյուղ, որտեղ էլ կառուցվել են «Սահման» հ/կ-ի նոր ջերմոցները:

«Այս ու առհասարակ մեր մյուս ծրագրերի հիմնական, կարևորագույն կետը գյուղացու աշխատանքն է: Մենք բարեգործություն չենք անում, մենք ստեղծում ենք պայմաններ, որպեսզի մարդն ինքն իրեն կարողանա ապահովել, կարողանա ունենալ տնտեսություն»,- Չինարիի ճանապարհին պատմեց «Սահման» հ/կ-ի համահիմնադիր Ջորջ Տաբակյանը՝ ներկայացնելով ծրագրի մանրամասներ.

«Նախ՝ ինչու՞ որոշեցինք կառուցել հենց ջերմոցներ: Մենք արդեն երրորդ տարին է, ինչ աշխատում ենք այս շրջաններում և լավ փորձ ունենք ջերմոցների առումով: Առաջին ջերմոցը Տավուշում կառուցել ենք Բարեկամավան գյուղում: Այստեղ գյուղացիների հիմնական խնդիրն իրենց մշակովի հողերն են, քանի որ այդ հողերը կամ ականապատված են կամ շատ մոտ են սահմանին ու դիտարկվում են ադրբեջանցի դիրքապահների կողմից: Այնպես որ՝ ստեղծված իրավիճակն ինչ-որ կերպ կարգավորելու համար մենք փորձում ենք փոխել տեղի տնտեսությունն ու մշակովի մեծ հողատարածքներից անցում կատարել ջերմոցային տնտեսությունների»,- պատմեց Ջորջ Տաբակյանը նորից ընդգծելով՝ այս ծրագիրը կաշխատի միայն այն դեպքում, եթե գյուղացին ինքը ցանկանա աշխատել:

Ջերմոց ունենալու պայմանները բավականին պարզ են: Առաջին հերթին՝ պետք է ցանկություն, հետո՝ տնամերձ հարմար հողատարածք ու նոր տնտեսության ձևի նրբությունները սովորելու ու կիրառելու կամք:

«Ջերմոցն ընտանիքին հատկացվում է անհատույց: «Սահման» հ/կ-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, բայց մեր կարծիքով, մարդուն պետք չէ անվճար ինչ-որ բան տալ: Նա պետք է հասկանա, որ ներդրում ունի ու բացի իր ջերմոցի մեջ արված ներդրումները, ներդրում ունի նաև համայնքի զարգացման մեջ: Այնպես որ մեր պայմանները հետևյալն են: Ընտանիքին տրվում է ջերմոցը, սածիլները, անցկացվում է ուսուցում, այսինքն ամեն բան, որ մարդը նորմալ բերք ստանա: Իսկ գյուղացու կողմից ներդրումը լինում է այն, որ նախ օգնում է ջերմոցը կառուցելու ժամանակ՝ անում է փոքրիկ աշխատանքներ և, իհարկե, մեծագույն ներդրումը նրա աշխատանքն է, որ արվում է փետրվարից մինչև հոկտեմբեր բերքը ստանալու համար: Դրամական մասով՝ ջերմոց ունեցող ընտանիքները պարտավորվում են տարեկան 60 հազար դրամ վճարել համայնքի մանկապարտեզին: Սա սիմվոլիկ գումար է ու մի նպատակ ունի` համայնքը պիտի զգա, որ այս նոր ստեղծված տնտեսությունից ինքն էլ է օգտվում, ընդ որում, մի քանի ձևով, նախ՝ ստանում է էժան գնով լավ բանջարեղեն ու բացի այդ ինչ-որ գումարով օգտվում է նաև մանկապարտեզը: Ընդ որում, սա նաև շատ լավ  օրինակ է, որ կարող է վարակիչ լինել»,- ասաց Ջորջ Տաբակյանը:

Այսօրվա դրությամբ «Սահման» հ/կ-ն 16 ջերմոց է կառուցել Բերքաբեր գյուղում, 5-ը`Բարեկամավանում, 5-ը` Այգեձորում և ևս 6 նորակառույց ջերմոց` Չինարիում:

«Չինարիում մեր 5 ջերմոցների կառուցումը ֆինանսավորել է Հայ օգնության ֆոնդը` «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում: Եվս մեկ ջերմոց կառուցվել է «Զորակն» հիմնադրամի բարեկամների աջակցությամբ»,- բացատրեց Ջորջ Տաբակյանը:

«Իմ գյուղի համար սա շատ կարևոր նախաձեռնություն է»,- ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, երբ հետաքրքրվեցի ջերմոցների վերաբերյալ գյուղում եկած կարծիքներից.

«Տնտեսության նման տեսակի զարգացումը կարևոր է հատկապես սահմանին մոտ շրջաններում, քանի որ այստեղ գրեթե բոլորի հողատարածքները կրակի տակ են: Ինչ վերաբերում է գյուղացիներին` նրանք իսկապես շատ հույսեր են կապում նոր ջերմոցների հետ ու, եթե որոշ ժամանակ առաջ երբ դեռ չէին պատկերացնում ինչպես է այս ծրագիրն աշխատելու` հիմա, երբ ջերմոցներն արդեն իրենց բակերում են, շատ լավատեսական են տրամադրված ու անգամ ունենք ընտանիքներ, որոնք խնդրել են ծրագրի հաջորդ փուլերում իրենց էլ ընդգրկել»,- ասաց Սամվել Սաղոյանը: 

Չինարեցի Օֆիկ Ոսկանյանի 7 հոգուց կազմված ընտանիքը մեկն է նրանցից, ովքեր այսուհետ կփորձեն իրենց ջերմոցային տնտեսության մեջ.

«Ընտանիքում մայրս տարիքով է, հարսս` փոքրիկ երեխաներով է զբաղված և եկամտի կայուն աղբյուր մենք չունենք: Այս ջերմոցի հետ մեծ հույսեր ենք կապում: Մտածում ենք, եթե նախնական փուլում անգամ չկարողանանք վաճառել` գոնե մեր ընտանիքի կարիքները լիովին կբավարարենք»,- պատմեց տիկին Օֆիկը:

Նա լիովին համաձայն է իրեն առաջադրված պայմանների հետ, ասում է` շատ ուրախ է, որ կարող է ոչ միայն իր ընտանիքի հոգսը թեթևացնել, այլև` ինչ-որ կերպ օգնել համայնքի մանկապարտեզին:

Ինչ վերաբերում է վաճառքին` ստացված բերքի իրացմանը, Ջորջ Տաբակյանը ներկայացրեց նախորդ գյուղերից ունեցած փորձը.

«Իրականում իրացման հարցը բավական արագ է լուծվում: Հիմա այս շրջաններ բանջարեղենը գալիս է Արարատյան դաշտավայրից: Պատկերացրեք այդքան ճանապարհի ընթացքում ինչ գների է հասնում: Իսկ երբ գյուղում կլինի տեղական բանջարեղեն, այն կվաճառվի շատ ավելի ցածր գնով, հետևաբար` հեշտ կիրացվի: Բացի այդ, եթե օրինակ ավանդական հողագործության դեպքում գյուղացին միանգամից ստանում է 2 տոննա բերք, այս դեպքում նա բերքը ստանալու է մաս-մաս: Օրինակ ամեն օր միջինում կունենա 30 կգ լոլիկ, այն հեշտ կիրացվի ու ամնօրյա կանխիկ եկամուտ կապահովի»,- ասաց Ջորջ Տաբակյանը:

Նրա խոսքով` Չինարիում ջերմոցների համար ընտրվել է լոլիկը, քանի որ այն փորձված է ու լիովին արդարացրել է իրեն մյուս գյուղերում.
«Լոլիկի շատ որակյալ սածիլներ ունենք, որոնք գյուղ կբերենք փետրվարին: Այդ օրերին կմեկնարկի մեր ծրագրի ուսումնական մասը, որը երևի ամենակարևորներից է: Հատուկ մասնագետը ջերմոցատեր ընտանիքներին կներկայացնի այս գործի առանձնահատկությունները: Բացի այդ նա պարբերաբար կայցելի գյուղ ու կհետևի բերքի ստացման ողջ գործընթացին»,- ասաց «Սահման» հ/կ-ի համահիմնադիրը:

«Պոմիդորը լավ բան է, պոմիդորից կսկսենք»,- մեզ հետ զրույցում ասաց Չինարիի մյուս ջերմոցի սեփականատեր Սամվել Վանյանը` ավելացնելով.
«Դրանից հետո էլ այլ բաներ կփորձենք, տեսնենք ինչ է ստացվում: Գյուղացի մարդ ենք՝ մի բան հաստատ կստանանք»:

Սամվել Վանյանը ևս այն չինարեցիներից է, ում մշակովի հողի մեծ մասը հակառակորդի կրակի տակ է:

Ընդհանրապես, գյուղացիներից շատերն իրենք էլ գիտակցելով ստեղծված իրավիճակը, փորձում են ավանդական գյուղատնտեսության այլընտրանքներ փնտրել:

Չինարիի նորակառույց ջերմոցներից երրորդի սեփականատեր Տիգրան Վանյանը պատմեց, որ վերջին շրջանում որոշել էր` թեկուզ սեփական միջոցներով ջերմոց է կառուցելու.

«Հետո որ այս ծրագրով նման առաջարկ եղավ, շատ լավ ստացվեց: Հիմա էլ առանց հետ նայելու ես կարող եմ տարեկան այդ գումարը սիրով տրամադրել մեր մանկապարտեզին, քանի որ փաստացի գումարային ներդրում ջերմոցի կառուցման մեջ չունեցա»,- ասաց Տիգրան Վանյանը:

Նորակառույց ջերմոցից բացի Տիգրանը ունի նաև մի քանի մեղվի փեթակ, մշակում է իր հիմնական հողն ու անգամ տանը փորձում սունկ աճեցնել.

«Այս ընտանիքը մեր ծրագրի լավագույն օրինակներից է: Մենք միշտ փորձում ենք գյուղացուն բացատրել, որ երբեք չմնա գյուղատնտեսական մի ուղղության հույսով»,- ասաց Ջորջ Տաբակյանը` մանրամասնելով.

«Գյուղացին միշտ պիտի տարբեր մասերից ստանա իր եկամուտը: Օրինակ, եթե այդ տարի եղանակի պատճառով բերք չկա` իմանա, որ կունենա մեղր կամ` հակառակը: Այսպիսիով նա պատրաստ կլինի բնության բոլոր անակնըկալներին»:

Ու արդեն գալիք տարվա փետրվարին` հակադրվելով բնության այդ անակնկալներին ու հակառակորդի քմահաճությանը, Չինարիի նորակառույց ջերմոցներում արդեն կդրվեն առաջին սածիլները, դրանց հետ էլ`ոչ միայն 6 ընտանիքի, այլև` ամբողջ գյուղի հույսը:
Ջորջ Տաբակյանը համոզված է` այս գյուղում ևս ծրագիրը կհաջողվի ու 6 ընտանիքի օրինակը վարակիչ կդառնա.

«Այլ ճանապարհ չկա, կամ լավ է լինելու, կամ` շատ լավ»,- բոլոր ընտանիքներին ասում է Ջորջն ու ավելացնում.

«Քանի որ ունենք պատերազմական իրավիճակ ու քանի որ մոտ ապագայում մենք խաղաղություն չենք տեսնում՝ պետք է կարողանանք փոխել այստեղի տնտեսությունները: Մարդկանց բարեգործությամբ չես օգնի: Նրանց պիտի տաս պայմաններ աշխատելու ու  իրենց ապահովելու համար: Այնպես որ, քանի դեռ չենք կարող փոխել պատերազմական իրավիճակը, պիտի ունենանք այնպիսի տնտեսությունը, որը կաշխատի նաև այս պայմաններում»: 

ՀԳ. Չինարիի նոր ջերմոցների ծրագիրը իրականացվում է ՀՕՖ-ի (Հայ օգնության ֆոնդի) աջակցությամբ`«Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրն իրականացնում է Սահման ՀԿ-ն:

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով 19/04/2024 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը 19/04/2024 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան 19/04/2024 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19/04/2024 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը 19/04/2024 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին 19/04/2024 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) 19/04/2024 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին 19/04/2024 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին 19/04/2024 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում 19/04/2024 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով 19/04/2024 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների 19/04/2024 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) 19/04/2024 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում 19/04/2024 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին 19/04/2024 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր 19/04/2024 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել 19/04/2024 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը 19/04/2024 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն 19/04/2024 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան 19/04/2024 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին 19/04/2024 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին 19/04/2024 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին 19/04/2024 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան 19/04/2024 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով 19/04/2024 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից 19/04/2024 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) 19/04/2024 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ 19/04/2024 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել 19/04/2024 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է 19/04/2024 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները 19/04/2024 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 19/04/2024 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը 19/04/2024 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար 19/04/2024 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին 19/04/2024 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին 19/04/2024 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան 19/04/2024 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին 19/04/2024 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ 19/04/2024 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ 19/04/2024 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը 19/04/2024 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է

Տվյալ բաժնի վերջին նյութերը