20/12/2014 12:56
Պուտինը հանդիպել է խոշոր գործարարների հետ
Երեկ երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդլայնված հանդիպում է ունեցել ռուսական առաջատար բիզնեսմենների հետ: Ինչպես հայտնի է, հանդիպմանը ներկա է եղել նաև վերջերս տնային կալանքից ազատված, հայտնի գործարար Վլադիմիր Եվտուշենկոն:
Քննարկման հիմնական հարցերը եղել են ներկա տնտեսական իրավիճակը Ռուսաստանում, նոր խաղի կանոններն այդ իրավիճակի համար: Միաժամանակ քննարկվել է վերջերս Պուտինի կողմից առաջարկված «տնտեսական ամնիստիայի» նախագծի հնարավոր իրականացումը:
Ռուսական Дождь օնլայն հեռուստատեսությանը հասանելի է դարձել հանդիպման հրավիրված գործարարների անուններն ու նրանց նստելու դասավորությունը Կրեմլում: