20/12/2014 12:07
Դոլարի անկումը կանգ է առել 450-ի շեմի վրա
Դոլարի անկումը կանգ է առել 450-ի շեմի վրա: Ժամը 11.30-ի դրությամբ հայաստանյան բանկերի փոխանակման կետերում ամենից բարձր առքի գինը 1 ԱՄՆ դոլարը` 450 դրամ տալիս է «Յունիբանկն» ու «Արդշինբանկը»: Ամենից ցածր գին ամերիկյան դրամին նշանակել է «Անելիք բանկը»` 430 դրամ:
Ռուբլին շարունակում է արժեզրկված մնալ, «Զարգացման հայկական բանկում», օրինակ, 1 ռուբլին գնում են ընդամենը 6.90 դրամով, ամենաբարձր գինը` 7.62 դրամ, ռուբլու համար տալիս է «ԲՏԱ բանկը»: