20/12/2014 12:12
«Զվարթնոցը» փակ է. Ինքնաթիռները ուղորդվել են Սոչի ու Մին Վոդի
Շուրջ երկու ժամ «Զվարթնոց» օդանավակայում վայրէջքի թույլտվություն չստացած ու օդում պտտվող ինքնաթիռները ուղորդվել են այլ օդանավակայաններ: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց «Զվարթնոցի» մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը:
Ըստ այդմ Ռոստով-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն ուղորդվել է Սոչի, իսկ Մին Վոդի-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձվել է Մին Վոդի:
Եղանակային պայմանների կարգավորվելուց հետո ինքնաթիռները կժամանեն Երևան:
Նշենք, որ այս պահի դրությամբ օդերևութաբանները դժվարանում են ասել, թե երբ մառախուղը կզիջի իր դիրքերը: Առաջիկա վայրէջք կատարող ինքնաթիռը ժամանելու է «Զվարթնոց» Բեյրութից: Սպասվող ժամն՝ ըստ չվացուցակի՝ 12.55: