20/12/2014 11:00
Հրդեհ՝ կոնյակ տեղափոխող մեքենայի խցիկում
Այսօր` ժամը 06.25-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարբախի զինվորական հավաքակայանի մոտակայքի պահեստում այրվում է կցորդով բեռնատար ավտոմեքենա՝ (անհայտ պարունակությամբ), իսկ հարևանությամբ կայանված է բենզինի գլանատակառ. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արարատյան փողոցի 90/10 հասցեում գտնվող «Ալյանս Տերմինալ» ՍՊԸ-ի տարածքում այրվում է «Վոլվո» մակնիշի կոնյակ տեղափոխող ավտոգլանատակառի վարորդի խցիկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.45-ին, մարվել՝ 07.08-ին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի 1949թ. ծնված Թ. Տ. տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: