22/12/2014 16:37
2015-ին Էրդողանը Հայաստան չի գա
«Էրդողանի՝ այս տարվա ապրիլի քսանչորսի ուղերձը լավ փորձաքար էր», - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը հաջորդ տարում:
Թուրքագետ Գևորգ Պետրոսյանն էլ կարևորեց Էրդողանի այս տարվա ուղերձը: Ըստ փորձագետի՝ չի բացառվում, որ առաջիկա տարում Թուրքիայում ինչ-որ խորհրդանշանական քայլեր կարվեն, որպեսզի ցույց տան, թե Թուրքիան ժողովրդավար է դարձել:
Շաքարյանն էլ հավելեց, որ չի կարծում, թե Էրդողանը Ցեղասպանության 100-ամյակին կգա Հայաստան. ավելի հավանական է Դավութօղլուի այցը, հատկապես, որ վերջինս է «ցավի թեզի» հեղինակը: