22/12/2014 15:11
Facebook-ն ու Twitter-ը պատրաստ են ամբողջովին արգելափակվել Ռուսաստանում
Այն բանից հետո, երբ դատարանում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի համար դատախազությունը պահանջել էր 8 տարվա ազատազրկում, համացանցում Նավալնիի կողմնակիցները սկսել էին ի պաշտպանություն նրա հանրային ակցիաներ նախաձեռնել:
Роскомнадзор-ը օրերս արգելափակել էր այդ ակցիաների նախաձեռնությամբ զբաղվող ֆեյսբուքյան էջերից մեկը:
Այնուհետև սոցիալական այլ ցանցերում ևս սկսել էին արգելակափակվել բոլոր այն էջերը, որոնց բովանդակության մեջ կա Նավալնի անունը:
Ինչպես հայտնում է ռուսական Дождь օնլայն հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, այնուամենայնիվ թե Facebook-ը, թե Twitter-ը հրաժարվել են հետագա արգելափակումներից, և պատրաստ են արգելակափակվել Ռուսաստանի ամբողջ տարածքով: