22/12/2014 10:00
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը
Ժամը 05.53-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Լճաշեն-Չկալովկա հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի (վարորդ` Ա. Գ., ծնվ. 1974թ.) մարդատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը (մոտ 5մ), ինչից Ա.Գ.-ը և ուղևոր Ռ. Ս.-ը (ծնվ.1975թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: