22/12/2014 20:10
Արամայիս Գրիգորյան. Քիչ ջրով շատ ձուկ արտադրել
Որևէ ձկնաբույծի մոտ տնտեսական կորուստ տեղի չի ունեցել: Առաջիկա տարիներին խնդիր ենք դրել, որ ձկնաբույծները քիչ ջրով շատ ձուկ արտադրեն, ոչ թե ինչպես այժմ` շատ ջուր են օգտագործում և քիչ ձուկ արտադրում: Այսօր տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը` խոսելով Արարատյան դաշտում ապօրինի հորատանցքերի փակման աշխատանքներից:
Արարատի և Արմավիրի մարզերի 146 համայնքներում իրականցվել են հորատանցքերի հաշվառում: Մինչև 2014 թ-ի հունիսը ԲՆ-ի կողմից լուծարվել, կոնսերվացվել և փականային ռեժիմի է բերվել 253 լ-վ ջուր, որը տարեկան կազմում է 8 մլն խմ, իսկ հունիսից խնայվել է 23.866 լ-վ ջուր, ինչը տարեկան կազմում է 753 մլն խմ:
«Մենք տարածաշրջանի հետ կապված ջրի խնդիր լուծել ենք 70 տոկոսով բարձրացնում է արձանագրվել»,- ասաց նախարարը:
Ա. Գրիգորյանը ներկայացրեց հիդրոերկրաբանական մոնիտորինգի արդյունքները և, ըստ դիտակետերի տվյալների, Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում Արևաբույր գյուղում ջրի մակարդակի բարձրացում է նկատվել 4-12 սմ-ով, Սիսում` 2-3 սմ-ով, Դաշտավանում ծախսի ավելացումը կազմել է 0.04 լ-վ, Հովտաշառտում` ծախսի ավելացումը` 0.9 լ-վ: Ջրի մակարդակների բարձրացում է նկատվել նաև Էջմիածնի տարածաշրջանի Առատաշեն 70 սմ, Ակնաշեն գյուղերի դիտակերտերում 10-70 սմ-ով: Արմավիրի մարզի Գայ գյուղի շատրվանող հորատանցքում ծախսի ավելացումը կազմել է 0.05 լվ:
«Մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվում, մենք հաջորդ տարի ևս կունենանք խնայողություններ»,- ասաց Արամայիս Գրիգորյանը: