22/12/2014 14:13
Արսենի Յացենյուկին խորհուրդ են տվել տեղաշարժվել ավանակով
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Սերգեյ Կապլինը խորհուրդ է տվել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկին տեղաշարժվել ոչ թե «Մերսեդեսով», այլ ավանակով:
Vesti.ru-ի փոխանցմամբ, պատգամավորին վրդովվեցրել է այն հանգամանքը, որ Յացեկյուկը իր թանկարժեք մեքենայի ամառային անվադողերը ձմեռայինով է փոխարինել պետբյուջեի հաշվին՝ մեկ անիվի համար վճարելով 2660 դոլար:
Կապլինը նշել է, որ այդ քայլով նա թքել է ժողովրդի հոգու մեջ, քանի որ հասարակությունը հնարավորություն չունի անգամ այդ ամառային անվադողերը գնելու:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար դժվար ժամանակաշրջանում պետք է խնայել ամեն ինչի վրա: Պատգամավորը խորհուրդ է տվել Յացենյուկին տեղաշարժվել ավանակի վրա: