22/12/2014 12:16
Կարեն Բեքարյան. Անդամակցելով ԵՏՄ-ին՝ Հայաստանը լուծեց և-և քաղաքականության առաջին և-ի հարցը
«Արտաքին քաղաքական առումով տարին եղել է բավականին ակտիվ: Վերջին երեք-չորս օրերի ընթացքում մենք ունեցանք Ղազախստանի և Բելառուսի կողմից Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության մասին պայմանագրի վավերացում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով տարվա քաղաքական կարևոր իրադարձությունը, ասաց Եվրոպական ինտեգրացիա ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
Նա նշեց, որ Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը տեղափոխվում է դեպի փետրվար, իսկ Հայաստանի պարագայում հունվարի 2-ից Հայաստանը դառնում է ԵՏՄ-ի լիիրավ անդամ:
«Անդամակցելով ԵՏՄ-ին՝ Հայաստանը լուծեց և-և քաղաքականության առաջին և-ի հարցը և այս պահին պետք է տեսնել ինչ առաջընթաց կա երկրորդ և-ի` ԵՄ-ի ուղղությամբ»,- նշեց Կ. Բեքարյանը:
Հայաստանի՝ ԵՄ-ի ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը, նրա խոսքով, արդեն իսկ բանակցված է և ԵՄ-ի գործընկերները հասկացան, որ ԵՏՄ-ը հանդես եկավ և հիմնվեց որպես տնտեսական կառույց:
«Հաջորդ տարի մենք կունենանք ԵՄ-ի հետ նոր հաձայնագիր, որին դեռևս պետք է անուն տալ` ասոցացում-մինուս կամ ռազմավարական համագործակցության պայմանագիր»,-հավելեց Կ. Բեքարյանը: