22/12/2014 18:45
Մոուրինյո. Ինձ հայտնի չէ ֆուտբոլիստներին երջանկացնելու գաղտնիքը
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իմ համար առաջնային է ֆուտբոլիստի` խաղալու պատրաստակամությունը: Ըստ պորտուգալացի մասնագետի` անկախ ամեն ինչից` ֆուտբոլիստները պետք է պրոֆեսիոնալիզմ ցուցաբերեն:
«Նրանք կարող են տխուր լինել, բայց պետք է պահպանեն հանսգտությունը: Ինձ հայտնի չէ այն գաղտնիքը, թե ինչպես ֆուտբոլիստներին դարձնել երջանիկ: Բայց խնդիրն այն է, որ պրոֆեսիոնալ մնալու և տքնաջան աշխատելու համար, պետք է հենց երջանիկ լինել:
Մարկ Շվարցերն ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտում դեռ ոչ մի րոպե չի անցկացրել, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի, նա դուրս կգա, քանի որ պատրաստ է: «Նյուքասլի» հետ առաջին խաղում լավագույնն Օբի Միկելն էր: Ինչպե՞ս է դա հնարավոր, եթե նա չէր խաղացել 3 ամիս: Նա մարզումների ժամանակ էր աշխատել, նա պրոֆեսիոնալ է: Ահա թե ինչ եմ սպասում ես իմ ֆուտբոլստներից»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում «The Mirror»-ը: