22/12/2014 11:17
Ռաուֆ Միրկադիրովի ընտանիքը Շվեյցարիայում քաղաքական ապաստան է ստացել
Բեռն քաղաքի դատարանը քննել է լրտեսության համար բանտում գտնվող ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ընտանիքին Շվեյցարիայում քաղաքական ապաստան տրամադրելու հարցը:
Contact.az-ի փոխանցմամբ, դատարանը ուսումնասիրել է Միրկադիրովի կնոջ՝ Ադել Բաբախանովայի և դստեր՝ Սուադի և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացրած փաստաթղթերը:
Դատարանը որոշում է կայացրել լրագրողի երկու դստերը և կնոջը քաղաքական ապաստան տրամադրել Շվեյցարիայում:
«Զերկալո» թերթի լրագրող Միրկադիրովը ձերբակալվել է Թուրքիայում և արտահանձնվել Ադրբեջան: Բաքվում նրա նկատմամբ Հայաստանի օգտին լրտեսությամբ զբաղվելու մեղադրանք են առաջադրել: