22/12/2014 13:34
Ռուսաստանը «նախազգուշացնում» է Բելառուսին
Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է Բելառուսի հետ երկխոսության: Այս հայտարարությունը հնչել էր Ռուսաստանի ու Բելառուսի միջև վերջին շրջանում ծագած մաքսային ու տնտեսական խնդիրների ֆոնին:
Ռուսական դումայի արտաքին քաղաքական հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը այդ առիթով Twitter-ում գրառում էր արել՝ Լուկաշենկոյին հիշեցնելով, որ այն նախագահները, որ ԱՄՆ հետ գործ են ունեցել, վերջում տխուր վախճան են ունեցել:
Պուշկովը մատնանշել էր Սադամ Հուսեյինին, Քադաֆիին և Միլոշևիչին: