22/12/2014 20:23
Սևանա լճի մակարդակը նվազել է 4 սմ-ով
Սևանա լճի մակարդակը այսօրվա դրությամբ կազմում է 1900.13մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ ցածր է 4 սմ-ով: Այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ նման թվեր ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Արփա-Սևան ջրատարով այս տարի Սևանա լիճ է թափվել 129.4 մլն խմ ջուր, ինչը 6.1 մլն խմ-ով պակաս է 2013 թ-ի նույն շրջանի ցուցանիշից:
2001 թ-ին լճի մակարդակը բարձրացել է շուրջ 3.7 մետրով, նախատեսված 2.8 մ-ի փոխարեն:
2014 թ-ին պետական բյուջեի հաշվին «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» շրջանակներում Սևանա լիճ է բաց թողնվել 200.0 հազ հատ 3 և ավելի գրամ կշռող ամառային իշխան և 166.7 հազար հատ 5 և ավելի գրամ կշռող գեղարքունի:
Սիգ և Իշխան ձկանտեսակների ձվադրամն ժամանակահատվածում ձկների բնական վերատադրությունը ապահովելու համար կարևոր է ձկան և խեցգետնի որսի արգելքի պահպանումը, որը սկսվել է դեկտեմբերի 8-ից և ավարտվելու է դեկտեմբերի 25-ին:
Սևանա լճում սիգի վտառի գլխաքանակի կայունացում է նկատվում, նաև լճում էնդեմիկ տեսակների պոպուլյացիան է ավելացել: