22/12/2014 12:30
Կ. Բեքարյան. Ղարաբաղյան բանակցային գործընթացը համանախագահողների միջև յուրահատուկ կամուրջ է
«Հայաստանը երբեք չի փորձել իր արտաքին քաղաքականությունը կառուցել ուժային կենտրոնների շահերի բախման վրա, այլ միայն նրանց համադրության վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով անցնող տարին, ասաց Եվրոպական ինտեգրացիա ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
Նա նշեց, որ Հարավային Կովկասի վրա իր ազդեցություն է թողնում նաև Իրանի ու վեցնյակի միջև բանակցությունները, ինչպես նաև Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածությունը:
Անդրադառնալով ղարաբաղյան գործընթացին՝ Կ. Բեքարյանը նշեց, որ ղարաբաղյան բանակցային գործընթացը համանախագոհների միջև յուրահատուկ կամուրջ է և նրանց միջև հարաբերությունները խաթարված չեն:
Կ. Բեքարյանի խոսքով՝ եթե համանախագահողները փորձեն ղարաբաղյան բանակցային գործընթացի հաշվին ինքնահաստատվել, դա չի կարող դրականորեն ազդել բանակցային գործընթացի վրա: