22/12/2014 11:04
Երևանում սպասվում են տեղումներ, հնարավոր է թույլ ձյուն
Հանրապետության տարածքում այսօր՝ օրվա երկրորդ կեսին, դեկտեմբերի 23-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը՝ Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ հիմնականում ձյուն, լեռներում և լեռնանցքներում ՝մառախուղ, 23-24-ին ճանապարհների առանձին հատվածներում՝ մերկասառույց:
24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան` 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը, 24-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևանում այսօր՝ օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը սպասվում են տեղումներ, հնարավոր է թույլ ձյուն: 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 22-ի ցերեկը սպասվում է +6+8, երեկոյան՝ -1 +1, դեկտեմբերի 23-ի գիշերը՝ -1-3 աստիճան: