22/12/2014 13:58
ԿԲ-ից չեն բացառում` վարույթների թիվը կարող է ավելացած լինել
Կենտրոնական բանկը տարբեր հիմքերով հարուցել է վարչական վարույթներ, որոնք որոշակի ընթակարգերի ավարտից հետո կհրապարակվեն: Այս մասին Aysor.am-ին հաղորդեց Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Մերի Շահինյանը:
Հարցին` խոսքը ավելի վաղ հայտարարված 16 վարույթների մասի՞ն է, Մ. Շահինյանը հստակեցրեց` թիվ հրապարակել չի կարող, բայց չի էլ բացառում, որ վարույթների թիվն ավելացած լինի: Միևնույն ժամանակ նա ասաց, որ այս պահին չի կարող հրապարակել նաև ժամկետներ, թե երբ վարույթի արդյունքները կհրապարակվեն:
Նշենք, որ վարույթների մասին վերջին իր ասուլիսում հայտարարել էր նաև ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` չմանրամասնելով, թե կոնկրետ որ բանկերի կամ սուբյեկտների նկատմամբ են հարուցվել դրանք: