22/12/2014 13:46
«Հայկական կամերային երաժշտության» համերգ՝ Նյու Յորքում
Դեկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում կայացել է հայ ժամանակակից կոմպոզիտորների համերգը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կոմպոզիտորների միության պաշտոնական կայքից:
ԱՄՆ-ում այս տարվա ընթացքում կայացել են Կոմպոզիտորների Միության նախաձեռնությամբ 2 համերգներ՝ Բոսթոնում և Պրովիդենսում: Համերգների գեղարվեստական ղեկավարն է եղել ԿՄ Արտասահմանյան հանձնախմբի համանախագահ Կոնստանտին Պետրոսյանը:
Կոմպոզիտորի ղեկավարությամբ երրորդ համերգը կայացել է Նյու-Յորքում՝ Հայկական կենտրոնում: «Հայկական կամերային երաժշտություն» խորագրով համերգին կհնչեն Ս. Ալեքսանյանի, Վ. Բաբայանի, Ա. Գարսոյանի, Ա. Ղազարյանի, Ա. Կոստանյանի, Է. Մակարյանի, Ռ. Մավիսակալյանի, Ս. Միքայելյանի, Կ. Պետրոսյանի, Է. Սադոյանի, Ա. Սաթյանի, Ս. Սուքիասյանի, Ն. Զարիֆյանի ստեղծագործություններից: