22/12/2014 18:34
Վանիչկա Հովակիմյանի գործով դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 26-ին
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվել է Հայաստանի ՊՆ N զորամասում 2013թ. դեկտեմբերի 10-ին ինքնասպան եղած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ Վանիչկա Հովակիմյանի գործով դատական նիստը դատախազի չներկայանալու պատճառով։
Դատարանում տեղեկացրեցին, որ դատախազը չի ներկայացել դատարան մեքենայի անսարքության պատճառով չի կարող ներկայանալ։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 26-ին։
Հիշեցնենք, որ դատավճռով ժամկետային զինծառայող 19-ամյա Շմավոն Կուրեխյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, 20-ամյա Պարույր Մկրտչյանը՝ 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, վաշտի հրամանատար Արման Մուրադյանը՝ 3 տարվա ազատազրկման, կրտսեր սերժանտ Նարեկ Միտոյանի նկատմամբ կիրառվել է պայմանական պատիժ և սահմանվել 1 տարի փորձաշրջան: