25/12/2014 19:21
Անհետացել են Մարտիրոս Սարյանի և այլ նկարիչների կտավներ. քրեագետ
«Մինչև ամիս 30-ը պետք է Չեխիան պահանջներ Զապին՝ իր ազատազրկումը կրելու համար: Որևէ տեղեկություն չկա` հանձնվել է, թե ոչ, զարմանալի բան է», - այս մասին լրագրողների հետ տարվա քրեական անցուդարձը ամփոփելով` նշեց քրեագետ Սերգեյ Գալոյանը:
Քրեական հեղինակություն Թևոսիկի մասով էլ Գալոյանը նշեց, որ առանձնապես տեղեկություններ չունի նրա մասին, և Թևոսիկի հետ կապված պատմությունները նրան չեն հետաքրքրում:
Գալոյանը նաև նշեց, որ այս տարի մեծ քրեական գործարք է կատարվել, անհետացել են Մարտիրոս Սարյանի և այլ նկարիչների թանկարժեք ստեղծագործություններ, որոնք փորձագետների կողմից ճանաչվել են կեղծ, սակայն իրականում եղել են բնօրինակներ: Քրեագետը նաև ակնարկեց Ազգային գրադարանից շուր 2-20 միլիոն դրամի հասնող արժողությամբ գրքերի անհետացման մասին: