25/12/2014 19:30
Առողջապահության նախարար. Անկած խոզի մսից «թունավորումներ չկան»
Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ամփոփեց առողջապահական տարին: Մասնավորապես նախարարան անդրադաձավ ալյուրը երկաթով և ֆոլաթթվով հարատացնելու խնդրին, նշելով, որ նման ծրագրերը միտում ունեն բարձր առողջապահական ցուցանիշներ գրանցելու:
Ինչ վերաբերում է բուն հարստացմանը, ապա ասաց, որ աշխարհի 80 երկրներում ալյուրը հարստացվում է` երկրներ կան 10 տարի, նաև Խորհրդային Միությունում է հարստացվել ալյուրը: Այժմ նախարարությունը փորձում է վերականգնել այն, ինչ բնությունից վերցվում է ` ցորենի կեղևը, որը հարուստ է երկաթով և ֆոլաթթվով, դրա փոխարեն բարձր և առաջին կարգի ալյուրին կխառնվի համապատասխան չափաքանակներով երկաթի և ֆոլաթթվի պրեմիքսներ:
Ալյուրի հարստացումը վստահվելու է Լևոն Սարգսյանին, ով ավելի հայտնի է Ալրաղացի Լյով անունով, ում պատկանում է Երևանի ալրաղացը:
Նշենք, որ վերջին շրջանում մամուլում շրջանառվում է, որ Ալրաղացի Լյովի խոզաբուծարանից անկած խոզի միս է առաքվել մսամթերքի իրացման կետեր, որը ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչների կողմից ֆիքսվել է, հարուցվել է քրեական գործ:
Aysor .am-ի ինչպես եք ալյուրի հարստացումը վստահելու Լևովա Սարգսյանին, երբ օրերս նրա խոզաբուծական ֆերմայում անկախ խոզերի միս է իրացրել մսամթերիք շուկա, հարցին պատասխանեց, որ այդ հարցին գյուղատնտեսության նախարարությունը պատասխանել է, իսկ ինչ վերաբերում է Ալրաղացի Լյովին, ապա նախարարը նման անունով անձի չմտաբերեց:
«Նման խնդիրները գտնվում են իրավական դաշտում»,- ասաց Արմեն Մուրադյանը, հիշեցնելով, որ անկած խոզի մսից «թունավորումներ չկան»:
Հիշեցնենք, որ ահազանգի հիման վրա ԳՆ սննդիա անվտանգության պետական ծառայությունը ուսումնասիրել էր շուկան և սննդում ոչ պիտանի մսեղիքի վաճառքը կասեցվել է, խմբաքանակը շուկայից դուրս է բերվել և կապարակնքվել է: Հարուցվել է քրեական գործ:
Նշենք, որ մամուլում համառորեն շրջանառվում են, որ Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գործող խոզաբուծարանից Ալրաղացի Լյովին պատկանող խոզաբուծարանի 50 սատկած խոզերի մարմիններն արդեն շուկայում են ու մի մասն արդեն վաճառվել է: Խոզի մսի մեջ հայտանբերվել էր դիակային ցուպիկներ: