2014- 2015թթ-ի խաչմերուկում. Արտեմ Ասատրյանն ամփոփում է տարին՝ Aysor.am-ի հետ

25/12/2014 21:00

2014- 2015թթ-ի խաչմերուկում. Արտեմ Ասատրյանն ամփոփում է տարին՝ Aysor.am-ի հետ


Անցնող տարին ծանր էր ու բեկումնային սոցիալական պաշտպանության ոլորտի համար. եղան հարցեր, որոնք հարուցեցին հասարակության դժգոհությունը, ոչ բոլոր բարեփոխումներն ընկալվեցին իբրև հենց այդպիսին ու մինչ այժմ էլ հարցականի տակ են առնում կառավարության որոշումների արդյունավետությունը: Անցնող 2014թ-ը Aysor.am-ի հետ զրույցում ևս մեկ անգամ ամփոփեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը.

-Պարոն Ասատրյան, թերևս սկսենք այն ձեռքբերումներից, որ ունեցել ենք սոցիալական ոլորտում 2014 թ-ին:

-Անցնող տարին բավական գերհագեցած և գերլարված էր, միաժամանակ նաև խիստ արդյունավետ: 2014 թվականին ուշադրության կենտրոնում են եղել ռազմավարական և մարտավարական խնդիրները, բայց որպես գերակա ուղղություններ կարևորվել են նոր համակարգերի ստեղծման և առկա համակարգերի կատարելագործմանն ուղղված աշխատանքները:

Տարվա ընթացքում կարևոր ձեռբերումների շարքին կարելի է դասել պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերի միասնական համակարգի ներդրումը և որպես շոշափելի արդյունք՝ հուլիս ամսից զգալիորեն բարձացվել են պետական համակարգի շուրջ 200.000 աշխատակիցների աշխատավարձերը, միջինը 40 տոկոսով:

Մեկ այլ ձեռքբերում է Զբաղվածության նոր մոդելի ներդրումը, որը խթանեց զբաղվածության ակտիվ ծրագրերի իրականացմանը, ինչի արդյունքում 2014 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 10.130 աշխատանք փնտրող, որից 6268 կին, 6408-ը՝ աշխատաշուկայում անմրցունակ անձ:

Ոլորտում կարևոր և շատ հասցեական քայլերից մեկն էլ ժամանակավոր անաշխատունակության խնդիրների կանոնակարգման ուղղությամբ իրականացված լուծումներն էին, որի արդյունքում առաջարկվեց օրինագիծ, ըստ որի 30 000 չաշխատող մայր կստանան մայրության նպաստ շուրջ 130 000 դրամի չափով:
Բացի այդ 2014 թվականին մեծ ծավալի օրենսդրական աշխատանքներ են իրականացվել: Այս տարի ուժի մեջ է մտել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը, ՀՀ ԱԺ-ի կողմից երրորդ ընթերցման և ամբողջությամբ ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը:

-Իսկ  թերություննե՞րը: Որոնք են դրանք, նաև ի՞նչ բացթողումներ ունեցավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հեռացող տարում ըստ Արտեմ Ասատրյանի:

-Բնականաբար կատարված հսկայածավալ աշխատանքների պայմաններում բացթողումներն ու թերությունները անխուսափելի են: Գլխավոր բացթողումներից մեկը կարելի է համարել մատուցվող ծառայությունների, իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանարությանն արդյունավետ իրազեկումը: Մեկ այլ բացթողում էլ կապված է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հետ, որտեղ թեև արձանագրվել են զգալի հաջողությունները, բայց, այնուամենայնիվ, այն դեռ ամբողջությամբ չի սպասարկում նախարարության ռազմավարական քաղաքականության ուղղությունները:

-Պետական բյուջեի նախագծի հաստատման ժամանակ անցած տար հայտարարվեց, որ բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն: Արդյո՞ք բոլոր ծրագրերը, որ ամրագրված էին 2014 թ-ի պետբյուջեով, իրականացվել են:

-ՀՀ 2014թ. պետական բյուջեյով նախատեսված բոլոր ծրագրերն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունները կատարվել են ողջ ծավալով, պատշաճ և ժամանակին: Քանի որ ֆինանսական տարին դեռևս չի ավարտվել, պետական բյուջեյով նախատեսված գործողությունների ֆինանսական ցուցանիշները դեռևս չեն ամփոփվել, այս մասին հնարավոր կլինի խոսել միայն ֆինանսական տարվա ավարտից հետո:

-Գանք տարվա ամենաթեժ քննարկմանն ու ընդվզմանն արժանացած հարցին` կենսաթոշակային բարեփոխմանը, որի կոնտեքստում «կուտակային» բաղադրիչն այլևս քաղաքական նշանակություն ունի: Ի՞նչ արդյունք եք արձանագրել կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում, արդյոք դրանց հետևանքով թեթևացել են քաղաքացիների խնդիրները:

-2014 թվականի հունվարի 1-ից փոխվել է աշխատանքային (հունվարի 1-ից) և զինվորական (հուլիսի 1-ից) կենսաթոշակների հաշվարկման կարգը: Արդյունքում, առաջանցիկ տեմպերով աճել է ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակի չափը, իսկ ծայրահեղ աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը նվազել է շուրջ 32000-ով (սկսած 2014 թվականի հունվարի 1-ից՝ ծայրահեղ աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կկազմի շուրջ 15000):

Երկարամյա ծառայության կենսաթոշակի հաշվարկման կարգի փոփոխության արդյունքում զինվորական կենսաթոշակի միջին չափն ավելացել է շուրջ 15 տոկոսով:

Մշակվել և հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ նոր օրենքը: Ակնկալվում է, որ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրմամբ կապահովվի աշխատանքային կորցրած եկամուտների նկատմամբ համապատասխան փոխհատուցում (40%-50%) ապահովող կենսաթոշակ:

-2014թ-ին երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակը ավելի բարդացավ` տարին սկսել էինք գազի սակագնի թանկացմամբ, օգոստոսի մեկից եղավ նաև էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում, գնաճ.... Պարոն Ասատրյան, աղքատության ի՞նչ ցուցանիշով ենք փակում տարին: Խնդրում եմ ներկայացնել նաև 2013թ-ի տվյալը:

-Ամեն տարի ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն իրականացնում է  տնային տնտեսությունների  կենսապայմանների  ամբողջացված  հետազոտություն,  որի  արդյունքներով հրապարակվում է  «Հայաստանի  սոցիալական պատկերը և  աղքատությունը»  վիճակագրական-վերլուծական  զեկույցը:

2014 թվականի նոյեմբերին հրապարակված զեկույցի տվյալներով աղքատության  մակարդակը կազմել է  32 %,  նախորդ տարվա 32.4 %-ի  դիմաց,  իսկ ծայրահեղ աղքատության  մակարդակը` 2.7 %,նախորդ տարվա 2.8 %-ի դիմաց:

Նախարարության կողմից իրականացվող ընտանիքի կենսամակարդակի  բարձրացմանն ուղղված  նպաստների  ծրագրի  շրջանակներում  նպաստ են  ստացել ամսական  միջինում շուրջ  104 հազար սոցիալապես  անապահով  ընտանիքներ:  Նպաստի միջին չափը կազմել է 30.350 դրամ:

- Ներկայացրեք  նաև գործազրկության վերաբերյալ նույն տեղեկությունները:

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ գործազրկության մակարդակը հանրապետությունում անցյալ տարի կազմել է 16.2 %,  իսկ 2014 թվականի 2-րդ եռամսյակում՝ 17.5%:

- Նորից վերադառնանք «կուտակայինին»: Անցնող տարին հասարակական ակտիվության առումով բավականին բուռն էր: Սոցոլորտը հատկապես թիրախում էր՝ նախ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, ապա նաև մայրության նպաստի պատճառով: Այս երկու նախաձեռնությունները, կարելի է ասել, օրակարգային դարձան քաղաքացիական ակտիվիստների համար: Որքանո՞վ եք արդարացի համարում այս պայքարը և ինչո՞վ եք հատկապես պայմանավորում նման բուռն հասարակական արձագանքը:

-Հասարակության և առանձին սոցիալական խմբերի ակտիվությունն օրինաչափ և խրախուսելի է, ողջունվում է ՀՀ կառավարության կողմից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր հերթին բարձր է գնահատում քաղաքացիական հասարակության ակտիվությունն ու ներգրավվածությունը ինչպես օրինաստեղծ գործունեության ընթացքում, այնպես էլ կարիքավոր մարդկանց խնդիրների լուծմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի շրջանակներում:

Ձեր կողմից մատնանշված երկու նախաձեռնությունների առնչությամբ քաղաքացիական հասարակության ակտիվությունը բնական էր և օգտակար, իհարկե ակտվիության ոչ բոլոր ձևաչափերն են ընդունելի և այսօր համապատասխան մշակույթի ձևավորման խնդիր կա, բայց հիմնականում քաղաքացիական ակտիվությունը հնարավորություն տվեց մեզ ոչ միայն երկխոսության արդյունքում մշակել ու կիրարկել հավասարակշռված կարգավորումներ ու մեխանիզմներ, այլև օգնեց հանրության լայն շրջանակներին իրազեկել իրականացվող բարեփոխումների մասին:

-Այդ դեպքում  ի՞նչ բարեփոխում է սպասվում սոցիալական ոլորտում 2015թ-ին, այսպես ասած` ինչո՞վ կուրախացնեք հանրությանը:

-Հաջորդ տարի նախատեսված անելիքների մեջ է համալիր սոցիալական ծառայությունների ակտիվ գործունեությունը, այդ ծառայությունների մեջ սոցիալական աշխատողի ինստիտուցիոնալացումը:
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում շարունակվելու են աշխատանքները հաստատությունների դեինստիտուցիոնալիզացման ուղղությամբ՝ առավել գործնական քայլերով:

Բարեփոխումների շարքում կարևոր տեղ է զբաղեցնում նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը, համաձայն որի հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման նպատակով 2015 թվականից սահմանվելու է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (քվոտա):

«Այ Բի Էմ» ընկերության հետ համատեղ նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ է նախատեսվում ներդնել սոցիալական ապահովության ոլորտի տարբեր համակարգերում և առաջին հերթին զբաղվածության   համակարգում, ինչն առավել արդյունավետ կդարձնի այդ ոլորտում իրականացվող քաղաքականությունը:

Հեղինակ՝ Լիա Խոջոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը

Տվյալ բաժնի վերջին նյութերը