25/12/2014 20:17
Նռնակի պայթյունից մահացած զինվորի գործով կա 3 ձերբակալված
Հերթափոխի դիտակետում դեկտեմբերի 21-ին ժամկետային զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով այսօր ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ դասակի հրամանատարը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արձանագրվել էր մահվան ելքով դեպք: Իրեն ամրակցված նռնակի պայթյունից մահացել էր ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը: