25/12/2014 18:52
Դիվերսիոն գործողություններից բացի հակառակորդն ականապատել է առաջնագծի որոշ հատվածներ
Այս գիշեր հակառակորդի կողմից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողությունները վնասազերծելուց հետո, ՊԲ առաջապահ ուժերի առջև խնդիր էր դրվել հետախուզել ողջ առաջնագիծը: Արդյունքում պարզվել է, որ բացի վերոնշյալ գործողություններից հակառակորդի հատուկ ջոկատայինները ևս երկու ուղղություններով (արևելյան և հյուսիսարևելյան) հատել են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքը և ականապատել որոշ հատվածներ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ, տեղադրված բոլոր ականները վնասազերծվել են: Ականազերծման գործողությունների ընթացքում արտակարգ միջադեպեր տեղի չեն ունեցել:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը: