25/12/2014 20:44
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում ական է հայտնաբերվել
Այսօր ժամը 17.21-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի արոտավայրերից մեկում ական է հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Կիրանց գյուղից 6 կմ հեռավորության վրա` անտառային հատվածում, հայտնաբերվել է 100մմ արկ:
Հաղորդվել է, որ վաղը՝ դեկտեմբերի 26-ի առավոտյան, սակրավորական խումբը կվնասազերծի արկը:
Տեղում ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են հերթապահություն: