Դժվար լուծում և ժամանակ պահանջող հարցերից է գյուղոլորտում ապահովագրական համակարգի ամբողջական ներդրումը

25/12/2014 21:12

Դժվար լուծում և ժամանակ պահանջող հարցերից է գյուղոլորտում ապահովագրական համակարգի ամբողջական ներդրումը


Aysor.am-ը ամփոփում է տարին: Յուրաքանչյուր ոլորտի տարեկան ամփոփումը՝ նախարարի հետ: Գյուղատնտեսական ոլորտի խնդիրների, ձեռքբերումների, անցնող տարվա ու սպասելիքների մասին զրուցել ենք Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ:

-Որո՞նք եք համարում 2014 թ-ի ոլորտի ձեռքբերումները:

-Ընթացիկ տարվա կարևոր ձեռքբերում եմ համարում բնական աղետների, մասնավորապես ցրտահարությունների պատճառած կորուստների պայմաններում գյուղատնտեսությունում տնտեսական աճի ապահովումը: Պաշտոնական վիճակագրության տվյալներով 2014 թվականի հոնվար-հոկտեմբեր ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 6.5 %-ով: Ընդ որում, աճը գրանցվել է ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնապահության ճյուղում:

Ոլորտի հիմնական ձեռքբերումներից են նաև հողային ռեսուրսների, մասնավորապես վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի էական բարձրացումը,հացահատիկային տնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացումը,ցորենի ինքնաբավության մակարդակի էական աճը:

Եթե հիշատակված ձեռքբերումները թվերով ներկայացնենք, ապա պատկերը հետևյալն է:Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները 2014 թվականին գերազանցել են նախորդ տարվա մակարդակը 14.6 հազհեկտարով և կազմել 332.7 հազար: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը կազմել է 74.2 %` նախորդ տարվա 71.0 %-ի դիմաց:

Հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները 2014 թվականին նախորդ տարվա նկատմամբ ավելացել են 5.6 %-ով, իսկ օպերատիվ տվյալներով համախառն բերքի աճը կազմել է 7.7 %: Ցորենի ցանքատարածությունների աճը կազմել է 6.6 %, իսկ համախառն բերքն ավելացել է 8.5 %-ով: Նշված տվյալները վկայում են հացահատիկային տնտեսության ինտենսիվացման մասին:

Ըստ ՀՀ ազգային պարենային հաշվեկշռի տվյալների` ցորենի ինքնաբավության մակարդակը 2013 թվականին կազմել է 46.8 %, իսկ 2014 թվականի գնահատականներով այն կկազմի շուրջ 51.0 %:

-Ո՞ր խնդիրներին ուշադրություն կդարձնեիք 2015թ-ին:

-Ինչպես գիտեք, գյուղատնտեսության առանձնահատկություններով և այլ գործոններով պայմանավորված գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած խնդիրները բազմազան են, և այդ խնդիրները համարժեք լուծումներ են պահանջում: Մեր մոտեցումը հետևյալն է, առկա բոլոր հիմնական խնդիրները գտնվելու են մերուշադրության կենտրոնում, և աշխատանքներ տարվելու ենդրանց բոլորի ուղղությամբ: Այնուամենայնիվ պետք է փաստել, որ խնդիրների բարդությունից և դրանց լուծման համար պահանջվող ներդրումների ծավալներից կախված դրանք ոչ թեմեկ տարվա, այլ առավել երկարաժամկետ լուծումներ են պահանջում:

Այդ խնդիրներից կուզենայի առանձնացնել գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների, մասնավորապես հողային ռեսուրսների նպատակային օգտագործման մակարդակի բարձրացման հարցը: Հացահատիկային մշակաբույսերի ինքնաբավության մակարդակի բարձրացման առումով կարևորվում է աշնանացան ցորենի սերմնաբուծության, սերմապահովության ծրագրերի իրականացումը: Մյուս կարևոր հարցը վերաբերում է գյուղատնտեսությունումօգտագործվող առաջնահերթ ռեսուրսների (հանքային պարարտանյութերի տարբեր տեսակների և դիզելային վառելանյութի) մատչելիության բարձրացման աջակցության ծրագրերի իրականացմանը:

Առաջնահերթ խնդիր է անասնաբուծության տոհմային գործի կազմակերպումը, մասնավորապես, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավումը, արհեստական սերմնավորման գործընթացում արդյունավետ մեխանիզմների և տեխնոլոգիաների ներդրումը: Կարևոր խնդիր է մարդկանց և կենդանիների համար վտանգավոր համարվող հիվանությունների դեմ հակահամաճարակային միջոցառումների շարունակումը և նախատեսված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների ծավալների ապահովումը և դրանց իրականացման մեխանիզմների կատարելագործումը:

Գյուղատնտեսության խնդիրների լուծման առումով կարևորվում է վարկերի մատչելիության բարձրացման ծրագրերի շարունակումը, դրանց ծավալների ընդլայնումը:

Առաջնահերթ խնդիրներից է տնտեսավարման ձևերի կատարելագործումը, մասնավորապես գյուղատնտեսությունում կոոպերացիայի, տնտեսավարողների համատեղ գործունեությունը խթանելու մեխանիզմների ներդրման միջոցով՝արտադրության արդյունավետության բարձրացումը:

Հիմնական խնդիրներից է բնական կերահանդակների արդյունավետ օգտագործումը:

Առաջնահերթ խնդիր է նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման համար նախադրյալների ստեղծումը և քայլերի ձեռնարկումը, մասնավորապես փորձնական ծրագրի իրականացումը:

Կարևորվում է գյուղատնտեսության տեխնիկական հագեցվածության, մասնավորապես մատչելի պայմաններով գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման աշխատանքների շարունակումը: Ներկայացվածն առկա խնդիրների միայն մի մասն է:

 -Ո՞ր խնդիրն եք համարում դժվար լուծելի ոլորտում:
-Պետք է նշեմ, որ գործունեության բարդ պայմաններով պայմանավորված ոլորտի առջև ծառացած խնդիրներն ընդհանուր առմամբ բարդ են: Դրանք իհարկե բոլորն էլ իրենց լուծման մեխանիզմներն ունեն: Սակայն էականորեն տարբերվում են լուծման ժամկետներով և պահանջվող ներդրումների ծավալներով: 

-Ո՞ր հարցում է նախարարությունը դժվարանում լուծումներ գտնել:
-Գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրների զգալի մասն առնչվում է այլ պետական կառավարման մարմինների, այլ տեղական և միջազգային կազմակերպությունների իրավասությունների հետ: Այդ առումով նախարարությունը համագործակցում է պետական կառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ: Դժվար լուծում և ժամանակ պահանջող հարցերից են գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ամբողջական ներդրումը, կանոնակարգված մեծածախ շուկաների համակարգի, ինչպես նաև բնական աղետների դեմ պայքարի արդիական տեխնոլոգիաների ներդրումը և այլն:

-Մինչև նախարար նշանակվելը և դրանից հետո ինչպիսի՞ն են Ձեր պատկերացումները նախարար լինելու վերաբերյալ:
-Մինչև նախարարի պաշտոնը ստանձնելն իմ աշխատանքային գործունեությունը դարձյալ առնչվել է ագրարային ոլորտի հետ, մասնավորապես, երկար տարիներ կառավարել եմ ագրարային արտադրություններ: Հետևաբար՝ մինչև այդ ես ունեի իմ պատկերացումները այդ բարդ և պատասխանատու պաշտոնի վերաբերյալ: Սակայն, նախարարի պաշտոնում իմ աշխատանքային գործունեությամբ պայմանավորված, առավել խորությամբ առնչվելով առկա բազմաթիվ խնդիրներին և դրանց համար ռացիոնալ լուծումներ գտնելու և դրանք իրականացնելու մեծ պատասխանատվության հետ`վերահաստատվեց իմ այն համոզմունքը, որ նախարար լինելն առավել պատասխանատու և մեծ ջանքեր ու հետևողականություն, ագրարային ոլորտի տարբեր ճյուղերում տարբերակված նպատակային քաղաքականություն իրականացնելու և սխալներչհանդուրժող աշխա-տանքային գործունեություն է:

-Ձեր աշխատանքի ընթացքում, որպես նախարար, ո՞րն եք համարում կարևոր ձեռքբերում, և ինչի՞ համար եք ափսոսում :
-Իմ աշխատանքի ընթացքում կարևոր ձեռքբերումներից եմ համարում գյուղատնտեսական հիմնական ռեսուրսի, մասնավորապես գյուղատնտեսական մշակաբույսերի, ցանքատարածությունների կրճատման միտումի կասեցումը և վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացումը: 2011-2014 թվականների ընթացքում ցանքատարածությունները 2010թ. նկատմամբ ավելացել են 49.1 հազ. հա-ով, վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2010թ. 63.2 %-ի դիմաց 2014թ. կազմել է 74.2 %:

Կարևոր ձեռքբերումներից եմ համարում 2011-2014թթ. գյուղատնտեսության ոլորտում անընդմեջ տնտեսական աճի ապահովումը:
Ձեռքբերումների շարքում կարելի է հիշատակել հանրապետությունում հացահատիկային տնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացումը: Եթե թվերով ներկայացնենք, ապա պատկերը հետևյալն է 2011-2014թթ. հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածությունները ավելացել է 18.5 %-ով, իսկ համախառն բերքը` 80.9 %-ով, բերքատվությունը` 51.2 %-ով:Ցորենի ցանքատարածությունները ավելացել է 21.3 %-ով, իսկ համախառը բերքը` 84.3 %-ով, բերքատվությունը 50.0 %-ով:
Կարևոր եմ համարվում իրենց ծավալով և ընդգրկվածությամբ աննախադեպ համարվող մի շարք աջակցության ծրագրերի իրականցումը` ուղղված հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմանաբուծությանն ու սերմապահովությանը, գյուղատնտեսությունում օգտագործվող կարևորագույն ռեսուրսների (հանքային պարարտանյութ, դիզելային վառելանյութ) շուկայականից ցածր գներով մատակարարմանը, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը:

Կուզենայի առանձնացնել նաև վարկային ծրագրի շրջանակներում բնական կերահանդակների արդյունավետ օգտագործման և կոոպերացիայի խթանման միջոցով անասնապահության զարգացման համար նախադրյալների ստեղծումը:

Ափսոսանքը կապված է նրա հետ, որ խնդիրների բազմազանությունից և տարողունակությունից ելնելով, երբեմն հնարավոր չի լինում բոլոր խնդիրներին սեղմ ժամկետներում լուծումներ տալ:

-Ինչպիսի՞ն է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի տեսլականը:
-ՀՀ գյուղատնտեսությունն ունի մեծ ներուժ` հաշվի առնելով  մեր գյուղմթերքների համային և որակական հատկանիշները, որոնք արտաքին շուկայում մեծ պահանջարկ ունեն: Ես վստահ եմ, որ առաջիկա 3-4 տարիների ընթացքում մենք կրկնապատկելու ենք ինչպես արտադրության, այնպես էլ արտահանման ծավալները: Առաջիկայում շատ ապրանքատեսակների գծով դառնալու ենք ինքնաբավ երկիր:Արդյունաբերական հիմքերի վրա դրված, բարձր եկամուտներ ունեցող կոոպերատիվներից ձևավորված տնտեսություն` այսպես եմ ես պատկերացնում գյուղոլորտի ապագան:

-Ի՞նչ եք կարծում, ֆերմերները վստահում են նախարարությանը:
-Ագրարային ոլորտում ներկայումս վարվող քաղաքականությունը, աջակցության ծրագրերի ընդլայնումը, մեր դիտարկումները հիմք են տալիս հետևություն անել, որ ֆերմերները հիմնականումվստահում են նախարարությանը:

-Հայտնվե՞լ եք անելանելի վիճակում:
-Եղել են բարդ և դժվարին խնդիրներ, սակայն անելանելի վիճակում չեմ հայտվել, ամեն մի բարդ իրավիճակից դուրս գալու ելքեր կան:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը Այսօր, 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ Այսօր, 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից Այսօր, 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Այսօր, 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան Այսօր, 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո Այսօր, 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ Այսօր, 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ Այսօր, 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ Այսօր, 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով Այսօր, 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել Այսօր, 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան Այսօր, 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել Այսօր, 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Այսօր, 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել Այսօր, 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին Այսօր, 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ Այսօր, 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Այսօր, 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է Այսօր, 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել Այսօր, 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները Այսօր, 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ Այսօր, 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Այսօր, 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ Այսօր, 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ Այսօր, 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը Այսօր, 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին Այսօր, 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում Այսօր, 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ Այսօր, 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ Այսօր, 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային Այսօր, 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում Այսօր, 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ Այսօր, 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին Այսօր, 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան Այսօր, 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Այսօր, 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է

Տվյալ բաժնի վերջին նյութերը