26/12/2014 11:54
Times-ն Անգելա Մերկելին ճանաչել է տարվա մարդ
Բրիտանական The Times հանդեսը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ճանաչել է աշխարհի ամենաազդեցիկ մարդ:
Lenta.ru-ի փոխանցմամբ, հանդեսը նշում է, որ Մերկելը գլխավոր դերակատարում է ունեցել եվրոպական անվտանգության պահպանման ուղղությամբ՝ Արևելյան Եվրոպայում ռուսական ագրեսիայի ֆոնին:
Նախորդ տարի տարվա մարդ էր ճանաչվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Forbes հանդեսը մի քանի տարի շարունակ Գերմանիայի կանցլերին ճանաչել է տարվա մարդ: