Առանց փողկապ. Արմեն Աշոտյանն ամփոփում է անցնող տարին Aysor.am-ի հետ

26/12/2014 14:02

Առանց փողկապ. Արմեն Աշոտյանն ամփոփում է անցնող տարին Aysor.am-ի հետ


ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը միշտ բոլորիս աչքի առաջ է ու ուշադրության կենտրոնում` Facebook-ում աննախադեպ ակտիվությունն է մեղավոր: Հենց այդ ակտիվությունն է, որ գրեթե հարցեր չի թողնում աշխատանքի հետ կապված ու որոշակիորեն բաց է մնում մասնավոր կյանքը: Վերջինիս էլ Aysor.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի Կրթության և գիտության հիպերակտիվ նախարար Արմեն Աշոտյանը:

-Պարոն Աշոտյան, շատ ակտիվ եք facebook-ում, վերջերս էլ գրանցվեցիք Instagram-ում: Հանրության հետ շփումներում եզակի նախարարներից եք, որ փորձում եք ակտիվ լինել: Ինչո՞վ է պայմանավորված այդ ակտիվությունը,  չէ՞ որ հատկապես իշխանության ներսում ոչ բոլոր գործիչներն են նման մոտեցումներով առաջնորդվում:

-Շատ բնական եմ համարում, որ քաղաքացիները, անկախ նրանից, որ զբաղվում են քաղաքականությամբ թե ոչ, օգտվում են  ժամանակակից տեխնոլոգիաներից: Ես facebook-ում եմ 2010թ-ից, գնալով ավելի մեծ լսարան է ինձնով հետաքրքրված` այսօր 5 հազար ընկեր և 32 հազար հետևորդ ունեմ,Նազենի Հովհաննիսյանից հետո ամենամեծ լսարանն է facebook-ում… ես էլ եմ հետևում Նազենիին ու հասկանում եմ, թե ինչու են հետևում Նազենիին (խորհրդավոր ժպտում է- Լ.Խ.), բայց ուրախ եմ, որ հետևում են նաև ինձ: Ակնհայտ է, որ այդ հարթակը, որքան էլ անձնական տարածք է, նաև հրաշալի հնարավորություն է հասարակության հետ հետադարձ կապ պահելու, քննարկելու ոլորտում առկա խնդիրները, առաջարկություններ ստանալու: Կարող եմ ասել, որ շնորհիվ իմ անմիջական կապի քաղաքացիների հետ, հարյուրավոր հարցեր են լուծվել` և անձնական, և համակարգային, շտկվել են բազմաթիվ ապօրինություններ, ստացել ենք ահազանգեր, որոնց տվել են ընթացք և դրանք լուծվում են….

Իհարկե, այդ տարածքն ինձ համար նաև անձնական է` այն առումով, որ ես շփվում եմ ինձ մտերիմ հին և ձեռք եմ բերում մտերիմ նոր մարդկանց հետ կապեր: Կարծում եմ, որ քաղաքական տեսակետից ելնելով մի քանի տարի հետո պետք կլինի զարմանալ ոչ թե քաղաքական գործիչների facebook-ում ակտիվ լինելու, այլ՝ ակտիվ չլինելու վրա: Այդպիսին է տեղեկատվական դարը ու բազմաթիվ գործիչներ, համաշխարհային քաղաքականության մասշտաբով ակտիվ օգտվում են տեղեկատվական նոր միջավայրից` Twitter, Instagram, Facebook. Տեսնում են Հռոմի պապին, ԱՄՆ նախագահին, մյուսներին, արտաքին քաղաքականության իմաստով տարբեր անդրանիկ հայտարարություններ հենց այդ տիրույթում են հրապարակվում: Սա աշխարհն ընդունել է, որպես արագ շփվելու, արագ տեղեկատվություն տարածելու և ստանալու գործիք ու Հայաստանն էլ բացառություն չէ: Ուրախ եմ, որ այս գործի առաջամարտիկներից մեկն եմ:

-Կա ինչ-որ բան, որ նախարար Աշոտյանը Facebook-ում չի հրապարակի երբեք:

-Այո` վիրավորանք, անձնական տեղեկատվություն այլոց մասին, այն ամենը, ինչ որպես մարդ Աշոտյանը չի անի և չի ուզենա, որ իր հանդեպ անեն,  չի լինի նաև իմ Facebook-յան էջում: Այստեղ էլ անպայման պետք է գործեն բարոյականության գրված և չգրված բազմաթիվ կանոններ: Մարդն ինչպիսին է կյանքում, այնպիսին է նաև Facebook-ում, որն ընդամենը տեղ է, հարթակ է, որը չի գերազանցում քեզ, ոչ էլ հավելյալ արտոնություններ է տալիս: Եվ պետք է հստակ հասկանալ, որ այդտեղ նույնպես դու պատասխանատու ես քո տարածած տեղեկատվության, գրառումների, քո կարծիքների համար, նա չի սարքում մարդուն ավելի լավը կամ ավելի վատը, դա ընդամենը արտահայտվելու այլ տեղ է, որտեղ պատասխանատվությունը միշտ պետք է խոսքի ազատության հետ միասին զուգորդված լինի:

-Ձեզ ավելի շատ ընկալում են իբրև քաղաքական գործիչ, քան՝ Կրթության և գիտության նախարար…

-Շատ ուրախ եմ, որ այդպիսին է իմ ընկալում, որովհետև` ա) խորապես համոզված եմ, որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է անկախ ոլորտից, բ) խորապես համոզված եմ, որ ընդհանուր քաղաքականությունը իր ճակատագրական ազդեցությունն ունի ցանկացած ճյուղային քաղաքականության վրա, և դա նույնպես տեսանելի է և, վերջապես, ես հավերժ չեմ Կրթության նախարարի պաշտոնում, բայց շատ ավելի երկար եմ պատրաստվում մնալ Հայաստանի քաղաքական դաշտում: Մի բան էլ` ես չունեմ ոլորտում մասնավոր հետաքրքրություններ, մասնավոր շահեր և չունեմ սուբյեկտիվ նախընտրություններ` ելնելով ինչ-ինչ անձնական խնդիրներից: Ինձ համարում եմ որոշում կայացնող, կառավարիչ, որից կախված է որոշումների ընդունումը, բայց տեսակետները, հատկապես մասնագիտական, անպայման պետք է համադրել որոշումները կայացնելուց առաջ:

Այնպես է ստացվել, որ լինելով 6-րդ տարին Կրթության նախարար, առանց ավելորդ համեստության պետք է ասեմ, որ շատ քիչ մասնագիտական շրջանակ կա, որ ամբողջությամբ պատկերացնում  է կրթության ոլորտի խնդիրները, հատկապես խորքային խնդիրները, քան ձեր խոնարհ ծառան է: Այդպես է ստացվել, որովհետև ես աշխատում եմ հսկայական աշխատակազմի հետ, ի պաշտոնե տնօրինում եմ բազմաթիվ տեղեկատվության, փաստաթղթերի, թվերի, վիճակագրության և օբյեկտիվորեն այսօր համարում եմ, որ կրթության համակարգին լիարժեք տիրապետում եմ` լինելով քաղաքական գործիչ:

-Ձեր կարծիքով` անցած վեցը տարիների ընթացքում Ձեր ընդդիմախոսների թիվն ավելացե՞լ է:

-Միանշանակ պակասել է: Իմ ընդդիմախոսների մի զգալի բանակը քաղաքական նկատառումներով են ընդդիմախոսներ, որովհետև կրթական բնագավառում ամենավառ տեղը տեսնելու, որ ես ճիշտ եմ, Ազգային ժողովն է: Տեսեք` տասնյակ կրթական նախաձեռնություններով ենք հանդես եկել, օրենքներով, նոր առաջարկություններով ու տեսեք, թե ինչ պասիվ են քաղաքական ընդդիմախոսները, երբ խոսքը ոլորտային հարցերի մասին է: Նրանք շատ ավելի պասիվ են այդժամ, քան քաղաքական հարթության մեջ ինձ հակադարձելու  իրենց փորձերը: Սա նշանակում է, որ մենք կոնսենսուսային քաղաքականություն ենք վարում ու անգամ եթե որոշ մարդկանց ձեռքերը չեն գնում կողմ քվեարկել բացահայտ դրական օրենքներին, ինչպիսին էին, օրինակ, ուսանողների սոցիալական փաթեթը, ներառական կրթության մասին օրենքը, մասնագիտական կրթության բնագավառին վերաբերող օրենքը և բազմաթիվ այլ լավ օրենքներ, որոնք կյանքի են կոչվում ու բարելավում են մեր աշակերտների, ուսանողների կյանքը, դրանք բոլորը մնացին տվյալ քաղաքական թիմերի նեղմիտ մոտեցումների պատճառով առանց «կողմ» քվեարկումների: Բայց միևնույն է անցան: Այսինքն` Ազգային ժողովը, որպես քաղաքական թիվ մեկ բեմահարթակ, լավագույն վայրն է հասկանալու, որ կրթության քաղաքականությունը շատ ավելի ընկալելի է և կամ էլ չեն հերիքում ընդդիմախոսների պրոֆեսիոնալ ունակությունները, որպեսզի ապահովեն նույնքան ուժգին հակադարձում, որքան  փորձում են անել քաղաքական ասպարեզում:

-Ազգային ժողովի, քաղաքական այլ հարթակների  Ձեր ընդդիմախոսների հետ մտերիմ հարաբերություններ ունե՞ք առօրյա կյանքում: Ունե՞ք ընկերներ նրանց շարքում:

-Շատ մտերիմ, իրական ընկերներ չունեմ իրենց շարքում, ունեմ մտերիմ մարդիկ, որոնց հետ, այո, շատ լավ շփվում եմ, ինչ-որ իմաստով նաև ընկերություն եմ անում, բայց մենք բնականաբար ընկերներ չենք: Շատ քիչ մարդ կա քաղաքական դաշտում, չկա այդպիսի մարդ քաղաքական դաշտում, ում նկատմամբ ես ունեմ կանխակալ վատ մոտեցում….

-Անգամ, եթե քաղաքական հարթակում անձնական վիրավորանք ու այլ ոչ կոռեկտ մեթոդներ են կիրառո՞ւմ:

-Ա՜յ, բացի այդ դեպքերից, որտեղ կա անձնական վիրավորանք իմ, իմ կուսակցության և իմ ղեկավարի հասցեին, իմ հայրենիքի հասցեին: Կան բաներ, որ ես չեմ կարող հանդուրժել որպես անհատ և թիմային մարդ և, բնականաբար, այդ դեպքում գործում է հակադարձության սկզբունքը և գործում է ամբողջ ուժով: Այսինքն, եթե հիշեք իմ քաղաքական գործունեությունը, ես երբևէ նախաձեռնող չեմ եղել տվյալ տիպի, ոճի քաղաքական ցածրորակ քննարկումների, մենք միշտ ստիպված հակադարձել ենք: Ուրիշ բան է, որ իմ հակադարձումները շատ ավելի տպավորիչ են եղել ու ավելի հնչեղ և մարդիկ մոռանում են երբեմն, թե որտեղից է ծագել այս կամ այն վեճը:

-Անցնող տարում նույնպես մամուլը Ձեզ բազմաթիվ անգամներ պաշտոնանկ է արել, չե՞ք հոգնել:

-Չկա տարի, որի ընթացքում իմ պաշտոնանկության մասին ակտիվ խոսակցություններ չլինեն: Հաշվի առնելով, որ ես արդեն ամենաերկարակյաց Կրթության և գիտության նախարարն եմ Հայաստանի նորագույն պատմության մեջ և երևի թե պետք է փորձել հակադարձ կապ գտնել դա մեջ….սա որպես կես կատակ: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ես միշտ պատրաստ եմ պաշտոնանկության այն առումով, որ մի կողմից շատ սիրում եմ այն գործը, որով  զբաղվում եմ, մյուս կողմից ինձ համարում եմ թիմային մարդ և կլինեմ այնտեղ, որտեղ կորոշի իմ թիմը: Եվ երրորդը` կարծում եմ, որ ցանկացած էջ պետք է պատրաստ լինես շրջելու` նոր էջ բացելու ակնկալիքով: Ուստի Աշոտյանը մնում է Արմեն Աշոտյան, մնալու եմ որպես այդպիսին` անկախ նրանից կունենամ պաշտոն, թե չեմ ունենա և կլինի այն կառավարությունում, թե որևէ այլ տեղ: Իմ մարդկային հատկությունները փորձում եմ դրա հետ չկապել:

-Որքանո՞վ կպակասի Ձեր ընկերների թիվը, երբ այլևս նախարար Աշոտյան չեք լինի:

-Կտրուկ կնվազի շփման շրջանակը, մուտքային զանգերի թիվը, որովհետև զանգերի մի զգալի մասը պայմանավորված են իմ գործունեությամբ: Բնականաբար կլինի ավելի խախանդ, հանգիստ, նյարդահոգեբանական վիճակ և ավելի շատ ժամանակ աշխատելու սեփական ունակությունները զարգացնելու վրա: Այս վեց տարիների ընթացքում, ցավոք, ես այն ծավալով ինձանով չեմ զբաղվել… շատ ավելի շատ եմ զբաղվել, քան բազմաթիվ այլ մարդիկ, երևի իմ ընդդիմախոսներից էլ, բայց ոչ այն ծավալով, որ կցանկանայի: Օրինակ, այդպես էլ սառեցրեցի իմ դոկտորական աշխատանքը, որը դեռևս 2007թ-ից էի սկսել, սառեցրեցի նոր օտար լեզու սովորելու իմ ցանկությունը:

-Ո՞րն է:

-Չորրորդ օտար լեզուն, որ  ուզում եմ սովորել իսպաներենն է, բայց դեռ մնացել է , հուսամ դրա  ժամանակը կգա: Տանն ունեմ մի քանի տասնյակ գրքեր, որ կամ նվեր եմ ստացել, կամ գնել եմ, ժամանակ չունեմ կարդալու, շարել եմ` հույս ունենալով, որ գործին զուգահեռ կկարդամ անպայման: Կամ գործից դուրս գամ` կկարդամ (ծիծաղում է):

-Ի՞նչ սպասելիքներ ունի Արմեն Աշոտյանից ընտանիքը:

-Իհարկե` որ ես ավելի շատ լինեմ տանը, որ ես ավելի շատ իրենց հետ շփվեմ, որ ես չլինեմ դրսի մարդ, այլ լինեմ ներսի մարդ: Նաև, որ ստիպված չլինեն իրենք ինձ կիսել ուրիշների հետ և երևի թե, որ ես ավելի հանգիստ ապրեմ, քանզի դրանով է պայմանավորված նաև իրենց հանգստությունը, իրենց երջանկությունն ու անդորրը:

 

Հեղինակ՝ Լիա Խոջոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը

Տվյալ բաժնի վերջին նյութերը