26/12/2014 13:30
Պարույր Հայրիկյան. Եռյակում սատանայի սպասավորներ են
2014-ը որևէ բանով աչքի չընկավ, բացի նրանից, որ Հայաստանը որդեգրեց Մաքսային միությանը միանալու քաղաքականությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն՝ ամփոփելով անցնող տարին:
Պ. Հայրիկյանն անդրադարձավ նաև այս տարի տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես, Եռյակի գործունեությանը.
«Բացառությամբ «Ժառանգության», այդ բոլոր ուժերի ուղեղին տիրել է նյութը»,- ասաց Պարույր Հայրիկյանն՝ ավելացնելով, որ Եռյակում սատանայի սպասավորներ են:
«Բանն այն է, որ բոլոր ստրատեգիական հարցերում նրանց դիրքորոշումները չեն տարբերվում Սերժ Սարգսյանից»,- ավելացրեց ԱԻՄ առաջնորդը: