26/12/2014 19:23
Հունվարի 1-ից ՌԴ-ն կփակի իր շուկան Վրաստանից ու Ադրբեջանից միրգ-բանջարեղենի առջև
Հունվարի 1-ից ԱՊՀ ու եվրոպական մի շարք երկրներից Ռուսաստանի տարածք կարգելվեն ներմուծման մի շարք ապրանքատեսակներ, որոնց թվում են նաև միրգն ու բանջարեղենը (ինչպես բնական, այնպես էլ չորացված կամ չրեղենի տեսքով), ընդեղենը, թեյը և այլն: Մասնավորապես, ՌԴ-ն արգելում է այդ ապրանքատեսակների ներմուծումը Վրաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Մոլդովային, Ուզկեբստանից ու Տաջիկստանից:
«Apsny.ge» կայքի համաձայն` քաղաքացիները, որոնք այս ապրանքատեսակները ցանկություն կհայտնեն ներկրել Ռուսաստան 5 կգ-ից ավելի քաշով պետք է ունենան «Россельхознадзор»-ի հատուկ թույլտվությունն ու սերտիֆիկատը: