26/12/2014 12:16
Վայքի քաղաքապետի ընտրություններում դեռևս մեկ առաջադրված թեկնածու կա
Վայքի քաղաքապետի ընտրություններում այսօրվա դրությամբ առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից Արագած Սաղաթելյանը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
«Այս ընտրություններն արտահերթ են: Ընտրություններում թեկնածուների փաստաթղթերի ընդունումը սկսվել է դեկտեմբերի 24-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 28-ը, որից հետո մինչև դեկտեմբերի 30-ը կլինի թեկնածուների գրանցումը»,- ասաց Հերմինե Հարությունյանը:
Վայքում քաղաքապետի ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ նախկին քաղաքապետ Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ:
Նշենք, որ ընտրությունները կանցկացվեն հունվարի 18-ին: