26/12/2014 13:41
Աշխատում ենք, որ վերադառնանք իշխանության. ՀԿԿ առաջին քարտուղար
«Եթե նման հրավեր լինի Կոմունիստական կուսակցությունը ունի համապատասխան բարձրագույն օրգան, մենք քննարկենք», - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը՝ մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի կողմից հունվարի 20-ի համաժողովին մասնակցելու հարցը:
Ըստ նրա, իրենք կարող են շտկել իրավիճակը, ունեն այդ հնարավորությունը, որովհետև 70 տարվա ընթացքում զրոյից ընդունել և ծաղկուն կարգավիճակով երկիրը հանձնել են նոր իշխանություններին:
Տաճատ Սարգսյանը նաև ավելացրեց, որ առաջիկայում ակտիվ կլինեն և նշեց, որ միայն փողոցային միջոցներով չեն պայքարելու, կառույցներ ունեն ամբողջ Հայաստանով, ունեն համակիրներ ու 20 հազար կուսակցական անդամ: