26/12/2014 09:11
Տեսնում են, որ գյուղում առաջընթաց կա, տանիք են նորոգում, թիթեղ տեղադրում, սկսում են կրակոցներ արձակել. Այգեպարի գյուղապետ
Երեկ հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներով կրակոցներ է արձակել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի ուղղությամբ: Այս մասին երեկ «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասել է համայնքի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:
Նա նշել է, որ հակառակորդը մի քանի օր կրակել է դիրքերի ուղղությամբ, սակայն երեկ արդեն երեք ժամ կրակոցներ է արձակել գյուղի ուղղությամբ: Մասնավորապես՝ կրակել են գյուղի բազմաբնակարան շենքերից մեկի վրա: Նա նշել է, որ կառավարությունը գումար է հատկացրել այդ շենքի տանիքը նորոգելու համար. «Գնդակը կպել է շենքի պատին: Տեսնում են, որ գյուղում առաջընթաց կա, տանիք են նորոգում, թիթեղ տեղադրում, սկսում են կրակոցներ արձակել: