26/12/2014 09:26
Մենք բոլորս պետք է մեզ զգանք «հայկական պետություն» նախագծի մասնակից. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.«Հնդկական առակ, անցորդը Վարպետին հարցնում է՝ «ի՞նչ էիր դու անում մինչև պայծառանալդ»: «Ջուր էի հավաքում, ցախ էի կոտրում»,- պատասխանում է Վարպետը: «Իսկ պայծառանալուց հետո՞»,- հարցնում է հետաքրքրասերը: «Դե, ի՞նչ պիտի անեմ՝ ջուր եմ հավաքում, ցախ եմ կոտրում»: «Բա ո՞րն է տարբերությունը»,- տարակուսում է հարցնողը:
«Տարբերությունն իրականում շատ մեծ է,- ասում է Վարպետը,-առաջ ես դա անում էի Ուսուցչիս պարտադրանքով, նրանից վախենալով, իսկ հիմա անում եմ, որովհետև սիրում եմ Ուսուցչիս, խղճում եմ ծերուկին և չեմ ուզում, որ նա առանց տաքության և ջրի մնա»:
Իմաստը, կարծում եմ, պարզ է. կարևոր է ոչ միայն այն, թե ինչ ես անում, այլև՝ ինչի համար, ինչ նպատակով, ինչ առաքելությամբ, կամ ինչպես որ հիմա ընդունված է ասել՝ որ նախագծի շրջանակներում: Ենթադրում եմ, որ մենք բոլորս պետք է մեզ զգանք «հայկական պետություն» նախագծի մասնակից: Շատերը չեն զգում` պատճառ բերելով, որ իշխանությունները վատն են: Այ, երբ լավը լինեն, այն ժամանակ երևի «կզգան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: