26/12/2014 12:23
Փաստաբան. ԱԱԾ ներկայացուցիչները չեն ներկայանում
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը քիչ առաջ Facebook-յան իր էջում գրառում է արել, որում, մասնավորապես, ասված է.
«ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի պաշտպանությունը ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում դեռ ստանձնել չեմ կարողանում: Ինչպես նշել եմ նախկինում, Կենտրոնի դատարանի դատավոր Ա.Բեկթաշյանը քննում է իմ համապատասխան բողոքը, սակայն նիստերը փաստացի չեն կայանում, քանի որ ԱԱԾ ներկայացուցիչները չեն ներկայանում: Երևի ղեկավարվում են, ասենք, 1933թ. ԽՍՍՌ Կենտգործկոմի ինչ-որ մի որոշմամբ:
Չեմ կարող հասկանալ այս համառ մերժումները և դիրքորոշումները: Այս փուլում ինձ պետք է տրամադրվեն սակավաթիվ փաստաթղթեր՝ որոշումներ որպես մեղադրյալ ներգրավելու մասին, հետախուզման և կալանավորման որոշումներ, փորձաքննությունների եզրակացություններ և այլն:
Թե ինչ կարող է պարունակվել այդ փաստաթղթերում, որ ԱԱԾ-ն չի ցանկանում պաշտպանության կողմը ծանոթանա, մնում է միայն ենթադրել»: