26/12/2014 15:43
Հրապարակվեց «Բանդայի գործով» դատավճիռը. «Գետինը մտնեք»
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Բանդայի գործով» դատավճիռը:
«Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը և Սամվել Դավթյանը դատապարտվեցին 15, Արթուր Մանուկյանը՝ 11 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:
Դահլիճում ներկա ամբաստանյալների հարազատների մոտ դատավճիռը վրդովվմունք առաջացրեց:
«Վերևն Աստված կա, գետինը մտնեք»,- բղավեցին ներկա գտնվողներից
Մեղադրող Սասուն Խաչատրյանը ամբաստանյալների համար պահանջել էր 11-15 տարվա ազատազրկում։