26/12/2014 12:31
Կ. Ճշմարիտյան. Արտահանմանն ուղղված 8 ոլորտային ռազմավարությունների ծրագիրն ընթացքի մեջ է
Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հաղորդեց, որ 2014թ-ին նախարարությունում կազմակերպվել են մի շարք քննարկումներ, որոնց նպատակն էր վեր հանել ոլորտների զարգացմանը խոչընդոտող խնդիրները և գտնել հնարավոր լուծումներ: Բարձրացվել են օրենսդրական փոփոխությունների` ԱԱՀ-ի, եկամտահարկի, ծագման երկրի սերտիֆիկատի տրամադրման ընթացակարգերին և օրենքներին առնչվող հարցեր:
Նախարարը նշվեց նաև, որ ընթացքի մեջ են ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում հաստատված 8 ոլորտային ռազմավարությունների` կոնյակագործություն, գինեգործություն, ճշգրիտ ճարտարագիտություն, դեղագործություն ու բիոտեխնոլոգիաներ, ոսկեգործություն, ադամանդագործություն, ժամագործություն և թեթև արդյունաբերություն, գործողությունների ծրագրերը:
«Ժամանակավոր ներմուծում» ռեժիմի շրջանակում հավանություն են արժանացել 17 ընկերությունների 18 ծրագրեր, հետաձգվել են 6.8 մլրդ ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանքների մաքսային վճարներ:
«200 մլն ՀՀ դրամ գերազանցող ներդրումային ծրագրերի ԱԱՀ-ի երեք տարով հետաձգում» գործիքի շրջանակում հավանության են արժանացել 11 ներդրումային ծրագրեր` 29.6 մլրդ ՀՀ դրամ ներդրումային ակնկալիքով: Դրանք միասին ապահովելու են ավելի քան 900 նոր աշխատատեղ: