26/12/2014 16:23
Արթուր Օսիկյանը հանձնարարել է տոնական օրերին խստացնել ծառայությունը
Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը տարեվերջյան խորհրդակցություն անցկացրեց քրեակատարողական ծառայության բոլոր ստորաբաժանումների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Ամփոփելով 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները` քրեակատարողական վարչության պետն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում, անցանկալի և անօրինական երևույթներից խուսափելու նպատակով հանձնարարեց խստացնել ծառայությունը` շեշտադրելով հատկապես պահպանության և անվտանգության ապահովման աշխատանքները: