27/12/2014 10:30
Ինչպես զարդարել սեղանը 2015 թվականին
Ինչպես արդեն հայտնի է 2015 թվականի խորհրդանիշն է Այծի տարին: Ու դեռ Ամանորը չմեկնարկած հայ տանտիրուհիները մտորում են սեղանը հարդարելու ու տարատեսակ ուտեստներ պատրաստելու մասին. բայց մի շտապեք…
Ճիշտ է, Այծի տարին պետք է դիմավորել ինչպես որ հարնկ է, բայց ոչ ճոխ ու փարթամ ուտելիքներվ: Պետք չէ ընկնել մտորումների մեջ ու մտածել տարտեսակ մսեղենով ուտեստներ պատրաստելու մասին: Այս տարի նախապատվությունը պետք է տալ կանաչ կերկուրներին, որոնք պետք է պատրաստված լինեն թարմ բանջարեղեններից. նախ դա չի ծանրացնում ստամոքսը, ինչն ավելի օգտկար է, երկրորդ՝ անհմեմատ ավելի մատչելի ու հեշտ է պատրաստվում, իսկ երրորդ՝ Այծի տարին է այդպես պահանջում:
Տարվա խորհրդանիշը հանդիսանում է կանաչ, փայտե Այծը: Այծը սիրում է մրգեր, բանջարեղեն և թարմ աղցաններ: Այնպես, որ՝ որքան էլ ավանդույթն ու ախորժակը պահանջում են, պետք է այնուամենայնիվ, այս տարի կանայք, և ոչ միայն՝ ստիպված են լինելու հրաժարվել բդախառն կերակուրներից:
Այծը թեև չի սիրում «համեստ ճոխություններ», բայց նախընտրում է բարձր տրամադրություն: Մասնագետները խորհուրդ են տալիս Այծի տարին դիմավորել տանը՝ ընտանիքի հետ, ուրախ տրամադրությամբ: Խորհուրդ է տրվում միացնել բարձր երաժշտություն ու մի լավ պարել, ուրախանալ, բայց արդեն ոչ թե հին ու սիրված երաժշտության ներքո, այլ նոր ու ժամանակակից: Հրաժարվեք հին ու վաղեմի երգերից: Տոնական երեկոն պետք է անցնի անհամեմատ ավելի ակտիվ և բարձր տրամադրությամբ:
Այլ հարց է, թե ինչպես պետք է զարդարել ամանորյա սեղանը: Ի տարբերություն ուտեստների՝ սեղանը պետք է զարդարված լինի ավելի նուրբ, գեղեցիկ ու ճաշակով: Ինչպես հայտնի է, այս տարվա գույներն են կապույտի և կանաչի տարբեր համադրությունները: Մասնագետները խորհուրդ են տալիս կանաչը համադրել կարմիրի հետ, իսկ կապույտը՝ արծաթագույնի հետ: Խորհուրդ չի տրվում այս գույները համադրել բոլորը միասին:
Արևելյան հորոսկոպի համաձայն՝ ի տարբերություն դեղին Այծի, որը խորհրդանշում է տխրություն, կանաչ Այծը խոստումնալից է: 2015 թվականին կանաչ Այծը խոստանում է իր հետ բերել երջանկություն և հաջողություն: Այն մեզ կբերի սեր, հավատարմություն, չամուսնացածներին էլ՝ ամուսնություն…